• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:00, 12 Հուլիս 2013

Թուրքական հույժ գաղնտի փաստաթղթում հայերը ներկայացված են որպես երկրի ներքին թշնամի

Թուրքական հույժ գաղնտի փաստաթղթում հայերը ներկայացված են որպես երկրի ներքին թշնամի

Թուրքիայում 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջման դատական գործընթացի շրջանակներում գաղտնազերծվել է  զինված ուժերի գլխավոր շտաբի «Թուրքիայի դեմ ներքին սպառնալիք» զեկույցը, որը հայերին բնորոշում է որպես թշնամի:

Սեպտեմբերի 12-ից երեք ամիս առաջ հույժ գաղտնի գրությամբ և այդ ժամանակվա ԶՈւ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենի ստորագրությամբ 1980թ. հունիսին վաշտերի և գնդերի հրամանատարոթյանն ուղարկված զեկույցում տեղ են գտել հետաքրքիր գնահատականներ քրիստոնյա փոքրամասնության, մասնավորապես` հայերի և  հույների վերաբերյալ: Զեկույցի «ավերիչ և պառակտիչ գործողություններ» բաժնում խոսվում է նաև հայերի մասին:

Զեկույցում ներկայացվում է թուրքական պաշտոնական տեսակետը, հայերը դավաճան են. սատարել են ռուսներին, սպանել թուրքերի, մուսուլմաններին:

Թուրքական «Ռադիքալ» թերթը գրում է, որ զեկույցում 1.5 միլիոն հայերի մահվան պատճառ դարձած աքսորը համապատասխանում էր գործող օրենքներին և օրինաչափ էր դիտվում: «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան բանակը հայերի դավաճանության  և  հանցագործությունների հաճախակիացնման պատճառով  նրանց պատերազմական շրջանից ստիպված էր հեռացնել: Սակայն այդ շրջանում հայերի կորուստները 1.5 միլիոն չէին, այլ մոտ 50-100 հազար» :

Զեկույցը  նախազգուշացնում է, որ հայ երիտասարդները, հետևելով իրենց նախնիների օրինակին, կարող են նորից եվրոպական երկրների քաղաքականության գործիքը դառնալ:

Անդրադառնալով հայ եկեղեցու գործողությանը` նշվում է, որ երկրի արևելյան շրջաններից Ստամբուլ տեղափոխվածներին եկեղեցին աջակցում է` նման կերպ փորձելով պահպանել հայության ներկայությունը:

Զեկույցն արդարացնում է Հայոց ցեղասպանության փաստը, իսկ  հայերին դավաճան ներկայացնում, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, քանի որ եթե անցյալում աջակցում էին ռուսներին, ապա այժմ, ըստ զեկույցի, սատարում են քրդերին:

Ermenihaber.am 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}