Հասարակական13:23, 12 Հուլիս 2013
Ցմահ բանտարկյալ Օջալանը պատրաստվում է ամուսնանալ

Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի Անկարայի գրասենյակի ներկայացուցիչ Մեթեհան
Դեմիրը հեռուստաեթերից հայտնել է, որ քրդերի առաջնորդ, «Քուրդիստանի բանվորական
կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-ղեկավար Աբդուլլահ Օջալանն ամուսնանալու է:
«Միլլիյեթ» օրաթերթը նկատել է տալիս, որ Անկարայում կուլիսային
խոսակցություններ կան, թե Իմրալը կղզու բանտում ցմահ դատապարտյալ Օջալանը Քեսիրե
Օջալանից պաշտոնապես բաժանվելուց հետո ամուսնանալու է:
«Քրդական հարցի կարգավորման գործընթացի մեկնարկից հետո ժամանակ առ ժամանակ
Օջալանի հետ կապված նման խոսակցություններ են մեջտեղ գալիս»,- գրում է թերթը:
Նշվում է, որ Քեսիրեի հետ Օջալանն ամուսնացել է Շվեդիայում 1978-ին: Նրանց
ապահարզանի գործընթացը երկար ժամանակ է վերջնականապես չի ավարտվում: Առայժմ հայտնի
չէ, թե ով է լինելու Օջալանի հաջորդ կինը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |