Հասարակական10:07, 15 Հուլիս 2013
Թուրքիայի պատմագիտական ընկերությունը հայ-թուրքական հարաբերությունների մասին աշխատություն կհրատարակի

Թուրքիայի պատմագիտական ընկերությունը (TTK) պատրաստվում է թուրք-հայկական հարաբերությունների տարբեր պատմական փուլերը արտացոլող ժողովածու հրատարակել:
Թուրքիայի պատմագիտական ընկերության (TTK) նախագահ Մեհմեթ Մեթին Հյուլագյուն «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է, որ ժողովածուն ներառելու է թուրք և հայ հասարակությունների քաղաքական և հասարակական հարաբերությունների մասին հոդվածներ :
«ժողովածուն 2015 թվականին` այսինքն Հայոց ցեղասպանության պնդումների 100-ամյակին ընդառաջ նախապատրաստական աշխատանք կլինի: Բացի այդ կգրվի մինչ այսօր չգրված հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը: Մինչ այժմ եղել են հարաբերությունների առանձին ժամանակաշրջանների վերաբերյալ աշխատություններ: Մեր ժողովածուն կընդգրկի և անցյալում, և վերջին տարիներին գրված աշխատություները, ինչպես նաև` այսօրվա տեղեկություններով ու փաստաթղթերով նորացված հոդվածներ»,-ասել է Հյուլագյուն:
Ըստ ընկերության նախագահի` այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը քննարկում է այս հարցը, Թուրքիան այս թեմայով որևէ ընդգրկուն աշխատություն չունի և սա մեծ բացթողում է: Հյուլագյուն նշել է, որ ժողովածուն պատրաստ կլինի 1 տարվա ընթացքում :
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |