Հասարակական14:50, 15 Հուլիս 2013
Շինարարական աշխատանքների ընթացքում Թաքսիմում հայտնաբերվել են հայկական գերեզմանաքարեր (լուսանկարներ)

Թուրքիայի Թաքսիմ հրապարակի իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել
են հայկական գերեզմանաքարեր: Ըստ «Ագոս»
թերթի` ստորգետնյա աշխատանքների ժամանակ պեղվել են 16 գերեզմանաքար:
Ստամբուլի հնագիտական թանգարանի հայտարարության համաձայն`
ըստ նախնական տվյալների խաչքարները պատկանում են 17րդ դարին: Գերեզմանաքարերի մասին տեղեկությունը հաստատել
է նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության
նախարար Օմեր Չելիքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը պատասխանել է ընդդիմադիր պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի հարցադրմանը` կապված Թաքսիմ հրապարակի պեղումների հետ, ասելով , որ հրապարակում ստորգետնյա խողովակների տեղափոխման աշխատանքների ընթացքում գետնի տակից դուրս են բերվել 16 հայկական գերեզմանաքար, 19-րդ դարով թվագրվող պատի բեկորներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |