• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:21, 17 Հուլիս 2013

Հայոց պատրիարքարանը շարունակում է պայքարել «Սանասարյան տան» համար

Հայոց պատրիարքարանը շարունակում է պայքարել «Սանասարյան տան» համար

Պոլսի հայոց պատրիարքության շահերը ներկայացնող փաստաբան Ալի Էլբեյօղլուն գրավոր հայտարարություն է տարածել «Սանասարյան տան» շուրջ ծավալվող դատական գործընթացի վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ շինությունը հայոց պատրիարքությունից խլվել է 1935 թվականին և շահագործվել որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք: Հետագայում այնտեղ տեղակայվել է տնտեսական դատարանը, իսկ այժմ այն դատարկ է:

Ալի Էյբեյօղլուն, նշելով, որ հիմնադրամների գլխավոր տնօրինությունը կադաստրում «Սանասարյան տուն» անունով հայտնի  անշարժ գույքը ապօրինի կերպով է գրանցել  որպես սեփականություն, հայտնում է.

«Այդ սեփականության վկայականը չեղյալ հայտարարելու և կրկին Սանասարյան հիմնադրամի անունով գրանցելու համար դատարան հայց էինք ներկայացրել: Դատարանի կողմից կատարված առաջին ուսումնասիրություներից հետո անշարժ գույքը երրորդ կողմին հանձնելու կամ վաճառքը կանխելու նպատակով ժամանակավոր  դատական արգելք է դրվել»:

Ըստ փաստաբանի` հակառակ դատարանի որոշման հիմնադրամների գլխավոր տնօրինությունը շենքը վարձակալության տալու համար աճուրդ է հայտարարել, որը կայանալու է հուլիսի 18-ին: 20 տարի ժամկետով վարձակալության համար աճուրդի հայտարարությունը բացեիբաց խախտում է դատարանի կայացրած ժամանակավոր արգելքի որոշումը:

«Անդառնալի վնասները կանխելու համար տեղի ունենալիք աճուրդը դադարեցնելու նպատակով պահանջել ենք միջոցառումներ ձեռնարկել»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ  «Սանսարյանի տուն» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}