• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:43, 22 Հուլիս 2013

Քուրդ պատգամավորներ. Հայկական տների ավերումը նման է 98 տարի առաջ կիրառված մեթոդներին

Քուրդ պատգամավորներ. Հայկական տների ավերումը նման է 98 տարի առաջ կիրառված մեթոդներին

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) Մուշից ընտրված պատգամավորներ Դեմիր Չելիքը և Սըրը Սաքիքը Մուշի հայկական պատմական տների ավերման առնչությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական  «Հաբերլեր» լրատվական կայքը:

Պատգամավորները իրենց համատեղ հայտարարության մեջ ափսոսանք են հայտնել հայկական շինությունների ավերման համար` քննադատելով  Մուշի քաղաքապետարանի գործողությունները:
Հայտարարության մեջ նշվում է. «Մուշի պատմական տների ոչնչացումը և հայ հասարակության, և նրա վշտերի նկատմամբ հարգանք ունեցող հանրությանը խորապես վշտացրել է:
Բռնի կերպով աքսորված, ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդից մնացած պատմական և մշակութային կառույցները քաղաքաշինության անվան տակ պատմությունից չեն կարող ջնջվել: Պատմական հայկական տների ավերման մեթոդը շատ նման է 98 տարի առաջ կիրառված մեթոդներին»:

Պատգամավորները նշում են, որ, մշակութային արժեքների և բնության պահպանության օրենքի համաձայն, անհրաժեշտ է Մուշի 150 ամյա կառույցները վերցնել պահպանության տակ:

Նրանք Մուշի քաղաքապետարանին կոչ են արել դադարեցնել տների ավերումը, իսկ Վանի մշակութային
արժեքների պահպանության տարածքային խորհրդի վարչությանը, որի մեջ է մտնում նաև Մուշը, մշակությային արժեքների հստակեցման աշխատանքները ժամ առաջ ամփոփել և գրանցելով պահպանության տակ վերցնել:
Նշվում է նաև, որ Վանի  
մշակութային
արժեքների պահպանության տարածքային խորհրդի վարչությունը  շրջանում մշակութային արժեքների ուսումնասիրման, գրանցման աշխատանքները սկսել էր 2006 թվականից, սակայն մինչև այսօր դեռ ավարտին չի հասցրել:
Քուրդ պատգամավորները առաջարկում են հայկական տները քանդելու փոխարեն վերանորոգելով մշակույթի փողոց ստեղծել:
« Այդ թաղամասում կարելի մշակույթի փողոց կառուցել, այնտեղի եկեղեցիները վերակառուցել և բացել զբոսաշրջության ու նրանց ժառանգների առջև»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Մուշի քաղաքապետարանի ավագանին վավերացրել է հայկական տների քանդման մասին նախագիծը, համաձայն որի` դրանց տեղում կառուցվելու են նոր բազմաբնակարան շենքեր: 


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}