Հասարակական10:30, 25 Հուլիս 2013
Սյուզան Սարանդոնը, Շոն Փենը և այլ հայտնիներ քննադատում են Էրդողանին

Թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ արվեստագետները նամակ են ուղղել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին`Գեզիի դեպքերի առնչությամբ:
Անգլիական «The Times» թերթում հրապարակված նամակը քննադատում է Էրդողանին Թուրքիայի տարբեր քաղաքներում
Ստամբուլի Գեզի զբոսայգու բողոքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից
անհամաչափ ուժի և բռնության կիրառման համար:
Նամակում նշվում է, որ Գեզի զբոսայգում և Թուրքիայի այլ քաղաքներում խաղաղ
ցույցերի դաժանորեն ճնշման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 8 հազարից ավել
մարդ, իսկ 11 հոգի արցունքաբեր գազի պատճառով կորցրել է տեսողությունը:
Նամակը ստորագրողները անդրադարձել են նաև Թուրքիայում բանտարկված
լրագրողների հարցին. «Ձեր բանտերում ավելի շատ լրագրող կա, քան Չինաստանի և Իրանի
բանտերում միասին վերցրած: Իսկ դուք ցուցարարներին բնութագրում եք որպես ավազակ,
գող. անգամ օտարների կողմից ուղղորդվող ահաբեկիչ եք անվանում նրանց»:
Նամակի հեղինակները հիշեցրել են Էրդողանին, որ ԵՄ անդամ դառնալ ձգտող
Թուրքիան ընդունել է Եվրոպայի մարդու իրավունքների մասին կոնվենցիան և ճանաչել
է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի
իրավասությունը, այդպիսով 5 անմեղ երիտասարդի մահվան պատճառ դարձած Էրդողանի
հրամանները կարող են հիմք դառնալ Ստրասբուրգում դատական գործի հարուցման համար:
Նամակի տակ 30 ստորագրողների շարքում են նաև հոլիվուդյան հայտնի դերասաններ
Սյուզան Սարանդոնը, Շոն Փենը, ինչպես նաև Աթաթուրքի կենսագրության հեղինակ Էնդրյու
Մանգոն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |