• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:07, 26 Հուլիս 2013

Թուրքիա. ևս մեկ հայկական եկեղեցի փլուզման եզրին է

Թուրքիա. ևս մեկ հայկական եկեղեցի փլուզման եզրին է

Վանի 100-րդ տարի համալսարանի արվեստի պատմության մասնագետ Մեսութ Գյուլը, անդրադառնալով Վանի՝ ավերվելու վտանգի տակ գտնվող հայկական Սուրբ Թովմաս եկեղեցուն, նշել է, որ իսլամական ճարտարապետությանը դարձվող ուշադրությունը պետք է տարածվի նաև հայկական եկեղեցիների վրա:

Ինչպես հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» էլեկտրոնային լրատվականը՝  Վանի համալսարանի արվեստի պատմության մասնագետ Մեսութ Գյուլը նրանց հայտնել է, որ Ռշտունիների, իսկ այնուհետև Արծրունյաց իշխանական տան տիրույթ հանդիսացած, պատմական Հայաստանի Վանի գավառում գտնվող Սուրբ Թովմաս եկեղեցին փլուզման եզրին է: Գյուլի խոսքերով լքված եկեղեցուն տարիներ շարունակ մեծ վնասներ են հասցրել գանձ որոնողների «պեղումները», և այն անհապաղ վերականգնման կարիք ունի: Հայոց Գագիկ Բագրատունի թագավորի ժամանակաշրջանում կառուցված եկեղեցին առ այսօր լքված է մնում նաև շրջակա միջավայրի և զբոսաշրջության վարչության կողմից պաշտպանության տակ չվերցվելու պատճառով:

Ինչպես նշում է արվեստի պատմության մասնագետը, 1801 թվականին վերանորոգված և 1895-ին թալանվելուց հետո լքյալ վիճակում հայտնված եկեղեցին այժմ էլ բավականին պատկառելի տեսք ունի: Վանական համալիրից մեր օրեր են հասել միայն եկեղեցին, արևմտյան կողմում ավելի ուշ կառուցված ժամատունը և շրջակա պատի մի մասը:

Այս եկեղեցին էլ շրջակա գրեթե բոլոր հայկական եկեղեցիների նման որպեղ ախոռ է ծառայում:

Եկեղեցու շրջակա պատի մոտ 100 մ հեռավորության վրա գտնվում է հայկական գերեզմանատունը, որտեղ դեռ բավականին ամբողջական մնացած գերեզմանաքարեր են պահպանվել: Սակայն գերեզմանների մեծամասնությունը փորված է, գերեզմանքարերը տեղահան են արված և այս ու այն  կողմ թափված:

Մեսութ Գյուլը մտահոգություն հայտնելով տեղական բնակչության կողմից հայկական ճարտարապետական հուշարձանների ավերման առթիվ, ասել է . «Հայկական ճարտարապետության հուշարձանների ավերումը կանխելու համար պետք է տարածաջրջանում դրանք ներկայացնել և դիտարկել իսլամական ճարտարապետության կողքին: Հասարակության կողմից դոմինանտ կրոնի գաղափարի ազդեցության տակ կառույցներին հասցվող վնասը կանխելու համար պետք է նաև հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնել»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}