Հասարակական08:35, 30 Հուլիս 2013
Մուշի հայկական պատմական տների ոչնչացումը դադարեցվել է

Թուրքական «Ռադիքալ» թերթը տեղեկացնում է,
որ 2012 թվականի հոկտեմբերի 21-ին
Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ «քաղաքաշինության»
նախագծի մեջ ներառված հայկական տների
քանդման գործընթացը առայժմ դադարեցվել է:
Այն դադրեցվել է Վանի մշակության պահպանության խորհրդի կողմից` հայկական տներից
մեկի գրանցումից հետո:
Թերթը տեղեկացնում է, որ հայկական թաղամասի քանդումը ծրագրող «քաղաքաշունության»
նախագծի շրջանակներում նախատեսվում է 500
տան փոխարեն բազմաբանակրան շենքեր կառուցել: Պատմական տների 80 տոկոսը արդեն քանդվել
է:
Փայլանը ուշադրություն է հրավիրել նաև գանձախույզների հասցրած վնասներին` նշելով որ անհրաժեշտ է նրանց դեմ էլ կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել:
Մասնագետը նաև ընդգծել է որ այդ Թուրքիայում հայկական ներկայությունը արագորեն ոչնչացվում է. «Միայն հայերի ժառանգություն չէ, այլ Մուշ քաղաքի պատմական ժառանգությունն է ոչնչացվել: Ժամանակին Մուշում 299 եկեղեցի, 94 վանական համալիր, 53 ուխտատեղի և 5 669 աշակերտի համար նախատեսված 135 դպրոց է եղել: Սակայն մեկ-մեկ ոչնչացվեցին: Մնացած 3 փողոցնել էլ պահպանելու համար նախաձեռնությամբ հանդես եկանք: Անատոլիայի հայերի կառույցները արագորեն ոչնչացվում են: Մուշի Սուրբ Կարապետ վանքը գնացինք, եկեղեցուց մի քանի պատ և կամարներ են մնացել, իսկ դրանց տակ ախոռ են սարքել: Գյուղի երեխաներն էլ 1500-ամյա խաչակերպ քարերն (հավանաբար նկատի ունի խաչքար-խմբ.) են վաճառում: Այն ամենը ինչ մնացել է հայերից լռությամբ վերացնելու միտված մի հուշագիր կա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |