• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:53, 31 Հուլիս 2013

Radikal. «Ինանչերին՝ խոսքի ազատություն, իսկ Նիշանյանին՝ պատիժ»

Radikal. «Ինանչերին՝ խոսքի ազատություն, իսկ Նիշանյանին՝ պատիժ»

Թուրքական «Ռադիքալ» կայքում «Ինանչերին՝ խոսքի ազատություն, իսկ Նիշանյանին՝ պատիժ» վերտառությամբ հոդված է հրապարակվել:

Ստորև ներկայացվում է հոդվածը.

«Հայ լինելով  արդյո՞ք արդարությունը վերջանում է, կամ էլ Թուրքիայում արդարությունը վերջացե՞լ է: Դեռ մի քանի շաբաթ առաջ Ֆազըլ Սայից հետո գրող Սևան Նիշանյան էլ «Մուհամեդ մարգարեին» վիրավորելու համար 13.5 ամիս ազատազրկման դատապարտվեց: Ավելի վաղ նմանատիպ հանցանքի պարագայում պատիժը եղել էր դրամական տուգանքի տեսքով: Սակայն Սևան Նիշանյանը միակը չէ, մի ժամանակ Ֆազըլ Սայը նույն իրավիճակում էր գտնվում: Բնականաբար, եթե խնդրիրը կրոնական բնույթի է, ապա պատիժները փամփուշտի պես կտեղան: Առավել ևս, եթե հայ եք, ապա արդարությունը վերջացավ: Քանի որ, հայերը այս հողերում ուրիշ են, լրիվ այլ թշնամի են: 

Սևան Նիշանյանը սոցիալական կայքի իր էջում գրառել էր.«…Պնդելով, որ սրանից հարյուրավոր տարիներ առաջ Ալլահի հետ կապ է գոյություն ունեցել, և դրանից  քաղաքական, ֆինանսական և սեռական շահ հետապնդած մի արաբ առաջնորդի  հետ ծաղրելը ատելության հանցանք չէ»: Վերոնշյալ տողերի համար 13.5 ամիս ազատազրկման դատապարտող «Արդարությունը», որ կանանց  որպես թիրախ է դարձրել, իսկ հղի կանանց համար վիրավորական  հետամնաց հայացքները՝ Թուրքիայի ռադիոյի և  հեռուստատեսության բարձրագույն խորհուրդի կողմից «խոսքի ազատություն» է որակվում, և  դրանով հանդերձ Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի ընկերությանը պատիժ չի նշանակվում:

Թուրքիայի ռադիոյի և  հեռուստատեսության բարձրագույն խորհրդի կողմից ներկայացված զեկույցում ասվում է.«Բողոքի պատճառ հանդիսացած հյուր Օմեր Ինանչերը հաղորդման ժամանակ Շեյխ Վեֆայի պատվածքներից մեկն է հիշել: Նրա խոսքերի համաձայն,  հղիության մասին դհոլ խփելով հայտարարելը իրենց դաստիարակությանը չի համապատասխանում: Այդպիսի փորով փողոցում չես զբոսնի: Նախևառաջ գեղագիտական չէ: Հղիության 6,7,8-րդ ամիսներին մի քիչ թարմանալու, մաքուր օդ շնչելու համար պարոնի մեքենայով  անհրաժեշտ է մի քիչ զբոսանքի դուրս բերել  ապագա մայրիկին: Հիմա, փառք աստծո, թևավորը և անթևը  հեռուստատությամբ թռչում է: Ամոթը ամոթ է: Սրա անունը ռեալիզմ չէ, այլ՝ անդաստիարակություն»:

Նախևառաջ վերոնշյալ տողերը և հատկապես՝ «Հղիության 6,7,8-րդ ամիսներին մի քիչ թարմանալու, մաքուր օդ շնչելու համար պարոնի մեքենայով  անհրաժեշտ է մի քիչ զբոսանքի դուսր բերել ապագա մայրիկին» միտքը  մեծ դժգոհություն է առաջացրել: Հարց է ուղղվում, պրն Ինանչեր արդյո՞ք այս երկրում բոլոր ըտանիքները ավտոմեքենա ունեն, շատերը նույնիսկ տան վարձը, երեխաների ուսման ծախսերը չեն կարողանում հոգալ: Իսկ ամտոմեքենա չունեցողները ի՞նչ են անելու:

Այս հաղորդումից հետո հեռուստաըկերություն են զագահարել 5000 քաղաքացիներ, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) Անակարայի պատգամավոր Այլին Նազըլաքան, ԽԺԿ (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն) Իգդիրի պատգամավոր Փերվին Բուլդանը:Առաջարկվել է հեռուստաընկերությանը պատժել: 

Արդարությունը չի գործում, այն վերջանում է, կանայք նվաստացվում են»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}