• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:03, 05 Օգոստոս 2013

«Ազգության կոդերի» հարցը` Թուրքիայի մեջլիսում

«Ազգության կոդերի» հարցը` Թուրքիայի մեջլիսում

Թուրքական «Թարաֆ» պարբերականը հայտնում է, որ թուրքական առաջատար թերթերի կողմից  ոչ մուսուլմանների` մասնավորապես հույների, հայերի և հրեաների նկատմամբ կիրառվող «ազգության կոդի» բացահայտումից հետո պատկան մարմինները սկսել են արձագանքել:
Թուրքիայի Ներիքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որի մեջ ասվում է, որ քննարկման տեղիք տված կոդերը կիրառման մեջ են մտել Կրթության նախարարության համար:
Հայտարարության մեջ, որը խոստովանում է «ազգության կոդերի» կիրառման գոյությունը, ասվում է «Օսմանյան ժամանակաշրջանում բնակչության գրանցումներում առկա ազգերի կամ ռասաների մասին տեղեկություններից օգտվելով` մեր քաղաքացիների ազգության մասին տեղեկությունները փոխանցվում են Կրթության նախարարությանը»:

Իսկ «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն հարցը մտցրել է ԹԱՄԺ-ի (Թուրքիայի ազգային մեծ ժողով) օրակարգ: Նա, անդրադառնալով ՆԳՆ հայտարարությանը, գրավոր հարցում է ուղարկել մեջլիս` պահանջելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը:
Պատգամավորի`  Էրդողանին ուղղված հարցերը հետևյալն են. «Ինչու՞ են այդ կոդերը գաղտնի պահվել: Բնակչության հաշվառման մեջ առկա տեղեկությունները միայն Կրթության նախարարության կողմից օգտագործելու մասին տեղեկությունը կասկածելի չէ՞: Այս տեղեկությունները հասանելի՞  են անվտանգության, Ազգային հետախուզական ծառայության, ոստիականության, կադաստրի, դատախազության և դատարանների համար: Երբ Լոզանի պայամանագրում ոչ մուսուլմանների ծագման մասին տեղեկությունների գրանցման անհրաժեշտության մասին որևէ արտահայտության չկա, ո՞ր օրենքի կամ հրամանի հիման վրա է նման բան կիրառվում»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}