Հասարակական08:09, 05 Օգոստոս 2013
Թուրքայի հայկական գերեզմանոցի տեղում` խրախճանքի վայր

Թուրքական «Սաբահ» թերթը հայտնում է, որ Թեքիրդաղի Մալքարա քաղաքում գտվող հայկական պատմական գերեզմանատան տարածքում ռեստորան կառուցելու փաստը հասարակության մեջ քննարկման առարկա է դարձել:
Մալքարայի տեղական ինքնակառավարման մարմինները դեռևս 2010 թվականին որոշում են ընդունել հիշյալ գերեզմանատունը հանձնել օգտագործման այլ նպատակային նշանակությամբ:
Թեքիրդաղի թանգարանի տնօրինությունը հայտնել է, որ նախագծի իրականացման համար խոչընդոտ չի տեսնում, սակայն պատմական որևէ իր գտնելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել:
Գերեզմանոցի տարածքը, որը երկար տարիներ օգտագործվել է որպես թուրքերի ավանդական ըմբշամարտի հրապարակ, աճուրդով վարձակալության էր հանձնվել Դեմիրալի Փալային: Վերջինս հայտնում է, որ ռեստորանում խմիչք են օգտագործելու, իսկ եթե անգամ քաղաքապետարանը ալկոհոլի վաճառքն արգելի, ապա այցելուները խմիչքն իրենց հետ կբերեն:
Հայկական համայնքը և որոշ հասարակական կազմակերպություններ, իմանալով, որ հայկական գերեզմանոցի տեղում կառուցվելիք շենքը որպես ռեստորան է օգտագործվելու, կանխարգելելու նպատակով գործ էին անցել: «Մազլումդերը» ՀԿ-ն այցլելով այնտեղ` զեկույց էր կազմել, որտեղ ասվում է, որ տարածքում կմախքների մասունքներ կան: «Հողափոր մեքենաները, այդ կմախքները հանելով, աղբն են նետում: Կմախքների նմուշները վերցրել ենք, հետազոտություն են իրականացնելու»:
Գրող, լրագրող Ումիթ Բայազօղլուն, նշելով որ Մալքարայի հայկական համայնքից մնացել են միայն Սուրբ Թորոս եկեղեցու ավերակները և թալանված հայկական գերեզմանոցը, հավելում է.
«Ավերումը նախապատրաստելու համար նախ քանդեցին եկեղեցու գմբեթ: Իսկ եկեղեցուց ընդամենը 4 պատերն են մնացել: Հենց դրանք էլ քանդեն, գողերը վերջապես կհասնեն իրենց նպատակին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |