Հասարակական11:10, 06 Օգոստոս 2013
Հայատյաց գործիչը կոչով դիմել է թուրք մտավորականությանը

«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASİMDER) կոչվող
թուրքական կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբենը օրերս հայ-թուրքական սահմանը
հատած և ռուս սահմանապահների կողմից գնդակահարված թուրք հովվի սպանության
վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:
Ըստ թուրքական «Հաբերյուրդում» լրատվական կայքի` Գյուլբենը դիմել է Թուրքիայի մտավորականներին` ասելով. «Նրանք, ովքեր երեկ ասում էին` «Բոլորս Հրանտ ենք», այսօր կասե°ն «Բոլորոս Մուստաֆա ենք»:
Նշենք, որ սպանված թուրք հովվի անունը Մուստաֆա Ուլքեր է:
Գյուլբենըիշեցրել է, որ Դինքի սպանությունից հետո հազարավոր մարդիկ բողոքի քայլերթի էին դուրս գալիս փողոցներ և բացականչում, որ եթե Հրանտին հայ լինելու համար են սպանել, ուրեմն իրենք բոլորն էլ հայ են: Նա դժգոհություն է հայտնել, թե ինչու հիմա նույնը չեն անում սահմանն անցնելիս սպանված թուրք հովվի համար:
Գյուլբենը Թուրքիայի արտգործնախարարությունից պահանջել է հետևողականոթյուն ցուցաբերել պատասխանատուներին երևան հանելու հարցում:
«Մենք այդ կապակցությամբ նաև պատրաստվում ենք նամակ գրել Տրապիզոնում գտնվող ռուսական գլխավոր հյուպատոսությանը»,- ասել է «ASİMDER»-ի նախագահը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |