• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:55, 09 Օգոստոս 2013

Թուրք փորձագետը պահանջում է Հայաստանի հետ վարվել այնպես, ինչպես Իսրայելի հետ

Թուրք փորձագետը պահանջում է Հայաստանի հետ վարվել այնպես, ինչպես Իսրայելի հետ

Օրեր առաջ հայ-թուրքական սահմանը հատած և ռուս սահմանապահների կողմից գնդակահարված թուրք հովվի` Մուստաֆա Ուլքերի հետ կապված միջադեպը շարունակում է մնալ Թուրքիայի փորձագիտական ու լրագրողական քննարկումների օրակարգում:

Թուրքական «Հաբերվաքթիմ» լրատվական կայքը այդ հարցով զրուցել է «Լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (LOBİSAV) ղեկավար Էրջյումենք Քըլըչը: Նա նշել է, որ հայերն ու հրեաները կարծեք թե ավանդույթ են դարձել թուրքերի հանդեպ վատ վերաբերմունքը: Քըլըչն իր հայերնակիցներից պահանջել է անտարբերության չմատնել հովվի սպանության դեպքը:

«Աշխարհի 22 երկիր հայկական բանաձև է ընդունել, 30 երկիր Հայոց ցեղասպանության հուշարձան է կանգնեցրել, բայց այսօր բոլոր այդ երկրները լռում են: Հարկավոր է լռության չմատնել տեղի ունեցած վերջին դեպքը (հովվի սպանոոթյուն-խմբ): Անհրաժեշտ է, որ պետական մակարդակով այն պահվի օրակարգում: Անհրաժեշտ է, որ հայերը նյութական փոխհատուցում տան սպանված հովվի ընտանիքին: Պետք չի միայն ճառերով բողոքել, հարկավոր է կառավարության դիվանագիտական քայլերով կոնկրետ միջամտություն ցույց տալ»,- ասել է թուրք փորձագետը` ընդգծելով, որ ինչպես Մավի Մարմարայի դեպքի ժամանակ կոշտ ռեակցիա ցույց տվեցին Թուրքիայի քաղաքացիներ սպանած Իսրայելին, նույնը պետք է անեն հիմա հայերի դեմ:

Նշենք, որ «LOBİSAV» կենտրոնը գրասենյակներ ունի Ստամբուլում և Վաշինգտոնում։

2015-ին ընդառաջ այս կենտրոնն իրականցնում է լոբբիստական գործունեության մոբիլիզացում թուրք հասարակության շրջանում: Նպատակադրվել են բողոքներ հղել այն երկրների նախագահներին, նախարարներին, պաշտոնատար անձանց,  որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներ տեղադրել: «Ազգային մոբիլիզացիա» անունը կրող շարժումը նախատեսված է նաև սպասարկել նաև Ադրբեջանի շահերը ղարաբաղյան հարցում։

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}