Հասարակական07:04, 09 Օգոստոս 2013
Իգդիրի ժանդարմերայի 2 ենթասպա մեղադրվում են կավատության մեջ

Ներկայումս Թուրքիայի կազմում գտնվող Իգդիր քաղաքում մարմնավաճառության գործով
շուրջ 1 տարի տևած հետաքննության արդյունքում ձերբակալվել է ժանդարմերիայի 2
ենթասպա, որոնք մեղադրվում են կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու,
միգրանտներին մաքսանենգ ճանապարհով փոխադրելու և մարդկանց մարմնավաճառության մեջ
ներգրավելու համար:
Իգդիրի ոստիկանության մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության հատուկ ջոկատայինները ներխուժել են մի քանի ռեստորաններ, որտեղ ձերբակալել են մարմնավաճառությամբ զբաղվող, օտարերկրյա քաղաքացիություն ունեցող 28 կանանց, որոնք ապօրինի ներգաղթյալներ էին Թուրքիայում:
Ըստ թուրքական «Քոնիա» լրատվական կայքի` նշյալ կանայք եղել են Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի քաղաքացիներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |