• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:57, 13 Օգոստոս 2013

Թուրքիաբնակ հայերը իշխանություններից պահանջում են իրենց կոդավորելու ցուցակը

Թուրքիաբնակ հայերը իշխանություններից պահանջում են իրենց կոդավորելու ցուցակը

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ թուրքական իշխանությունները կոդավորում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացիները դիմել են պետական պատկան մարմիններին` հայ համայնքի թվի մասին ստույգ տեղեկություններ ստանալու պահանջով:

 

Այդ մասին թուրքական «Թարաֆ» թերթին հայտնել է թուրքահայության հիմնադրամների խորհրդի նախագահ Նազարեթ Օզսահակյանը: Որպես անհրաժեշտություն` նշվել է այն հանգամանքը, որ շուտով ներհամայնքային ընտրություններ են լինելու և համայնքի ստույգ թվի իմացության կարիք կա:

 

Հայ համայնքի անունից դիմումն արդեն հանձնվել է բնակչության և քաղաքացիության հարցերով Ստամբուլի նահանգային վարչություն: Օզսահակյանը նշել է նաև, որ պետության կողմից տրվելիք հայ համայնքի անդամների ցուցակը կարևոր է նրանց տարիքային խմբերի կազմը որոշելու, ընտանեկան կարգավիճակը պարզելու և մի շարք այլ հարցերի համար:

 

Հիշեցնենք, որ բացահայտումից հետո պարզ էր դարձել, որ հույները Թուրքիայում ծածկագրված են 1, հայերը` 2, իսկ հրեաները` 3 կոդերով:


Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}