• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:04, 29 Օգոստոս 2013

Թուրք մտավորական. «Անհրաժեշտ է խրախուսել մահմեդականացված հայերի ինքնաբացահայտումը»

Թուրք մտավորական. «Անհրաժեշտ է խրախուսել մահմեդականացված հայերի ինքնաբացահայտումը»

Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակվել է Հրանտ Գասպարյանի «Հայերի ողբերգությունը երկրաշարժի  միջոցով ի հայտ եկավ» վերտառությամբ  հոդվածը, որն անդրադառնում է 2011 թվականին Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ի հայտ եկած հայկական գաղտնի մատուռների, հայկական արարողակարգերում օգտագործվող խորհրդանիշների, սրբապատկերների և եկեղեցական այլ պարագաների հայտնաբերման փաստին:

Հոդվածում նշվում է, որ մի վանեցի, ում ընտանիքը 1915 թվականին ստիպված կրոնափոխ էր եղել, հայտնել է, որ տեղական պաշտոնյաները երկրաշարժից հետո գաղտնի եկեղեցի և եկեղեցական պարագաներ հայտնաբերելու վերաբերյալ որևէ մեկնաբանություն չարեցին և բավարարվեցին լռություն պահպանելով: Հայտնաբերված իրերի պատմական արժեքը պարզելու համար որևէ հետազոտություն չի իրականացվել: Ցեղասպանության ընթացքում ողջ մնալու համար ստիպված մուսուլման դարձած հայերը իրենց տների տակ գաղտնի մատուռներ էին կառուցում և, այնտեղ հավաքվելով, շարունակում էին իրենց քրիստոնեական հավատը: 

Հրանտ Գասպարյանը թեմայի շուրջ մեկնաբանություններ է վերցրել թուրք մտավորականներից: 

Այսպես օրինակ, «Մազլումդեր» կազմակերպության նախկին նախագահ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն կարծում է, որ կրոնական ընկալումները չպետք է նույնականացվեն էթնիկ պատկանելությոան հետ:

«Կարծում եմ, որ տարածքի նախկին բնակիչներից` հայերից մնացած ահռելի քանակությամբ պատմական հուշարձաններ դեռևս չեն հայտնաբերվել: Երկրաշարժի ժամանակ ի հայտ եկած եկեղեցու մասունքները կարող են ավելի վաղ ժամանակի պատկանել: Պետք է ուսումնասիրություն անցկացնել: Այդ տարածքում  մեծ քանակով մուսուլմանացված հայերի գոյությունը պատմական ճշմարտություն է: Նրանք ստիպված կրոնափոխ էին լինում աքսորից փրկվելու, կամ այլ պատճառներից դրդված: Մուսուլմանների մոտ հայերի վերաբերյալ սխալ է այն ընկալումը,  թե այն հայը, որ մահմեդական է դառնում, նա արդեն հայ չէ: Նույնկերպ սխալ է նաև հայերի հետևյալ ընկալումը. «Հայը մուսուլման չի լինում, եթե դառնա, ինքնությունը կկորցնի»: Իրականում մարդիկ կրոնի ընտրության հարցում ազատ են»: 

Ստամբուլի առևտրի համալսարանի դասախոս Բաքիր Բերաթ Օզիփեքն էլ ասել է. «Անցած դարի սկզբին բոլոր ինքնությունների վրա «բետոն է լցվել:» Այդ բետոնը այժմ ճաքեր է տալիս և ինքնությունները, որոնց պաշտոնական գաղափարախոսությունը պախարակել էր, այժմ սկսում են տեսանելի դառնալ: Այն, որ մուսուլման հայերը և մուսուլմանների պես ապրող քրիստոնյա հայերը սկսել են իրենց ինքնության մասին խոսել, կարգավորման նշան է: Մահմեդականացված հայերի ինքնաբացահայտումը անհրաժեշտ է խրախուսել: Սակայն խրախուսելիս կարող են բարոյական հարցեր առաջանալ, և պետք է այնպես վարվել, որպեսզի անհատները իրենց սոցիալական միջավայրերի հետ չբախվեն: Այսինքն` նրանց համար ձեռնարկվող քայլերը բարոյական սահմաններ ունեն: Այս հարցում պետության լռությունը ճիշտ է: Մեզ անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ անհատները կկարողանան իրենց ինքնության մասին խոսել»: 

Հեղինակը վերջում հիշեցնում է նաև 1509 թվականին Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որի ժամանակ Սուրբ Սոֆիա տաճարի ծեփերը թափվել էին և ի հայտ էին եկել գմբեթի կամարները զարդարող հրեշտակների խճանկարները:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}