Հասարակական10:31, 06 Սեպտեմբեր 2013
Թուրք հոդվածագիր. «Ու՞ր է 1,2 միլիոն հայերի ունեցվածքը»

Թուրքական «Սաբահ» պարբերականում հրապարակվել է Սուլեյման Յաշարի հոդվածը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությունից հետո հայերի ունեցվածքի ճակատագրին:
Հոդվածագիրը գրում է, որ Թուրքիայի տնտեսության պատմությունը գրողները հայերի աքսորի մասին գրեթե չեն գրում:
Նա օրինակ է բերում թեմայի վերաբերող բոլոր գրքերը, որոնցում պատմական անդրադարձը ընդգրկում է նաև հայոց ցեղասպանության տարիները, սակայն այդ գրքերում որևէ ակնարկ անգամ չկա հայերի աքսորի և նրանց ունեցվածքի մասին: Յաշարը նշում է, որ կան հեղինակներ, որոնք իրենց գրքում անդրադարձել են աքսորին, սակայն հայերի ունեցվածքի հարցը կրկին թողել են ստվերում:
«Յահյա Թեզելի «Հանրապետության շրջանի տնտեսության պատմություն», Վեդաթ Էլդեմի «Պատերազմի և զինադադարի տարիներին Օսմանյան Կայսրության տնտեսությունը» գրքերում խոսք կա հայերի աքսորի մասին, սակայն այն մասին, թե ինչ է եղել հայերի ունեցվածքը, ովքեր են ձեռք գցել այն ոչ մի բառ անգամ չկա: Շևքեթ Փամուկի «Օսմանյան Թուրքիայի տնտեսության պատմությունը» գիրքը ընդգրկում է 1500-1914 թվականները, գուցե վախից 1915թ-ին չի անցել: Նիյազի Բերքեսը նույնպես ինչ-ինչ պատճառներով 1915թ.-ից առաջ չի անցել»,- գրում է հոդվածագիրը:
Յաշարը ընդգծելով, որ այս գիտնականների գրած տնտեսության պատմության մասին գրքերը չեն կարող Թուրքիան ճիշտ կերպով ներկայացնել, հետևյալ օրինակն է բերում.
«Վեդաթ Էրդեմի գրքում նշվում է, որ աքսորից հետո Թուրքիայում հայ բնակչությունը 1.2 միլիոնով նվազել էր և 1927 թվականի մարդահամարին հայերի թիվը կազմում էր 77 հազար մարդ: Այդ 1.2 միլիոն հայերի բանկերում պահ դրված գումարները, այգիները, անասունները, տները ի՞նչ եղան: Առանց իմանալու, թե այս ունեցվածքը ում բաժին հասավ, հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես են ի հայտ եկել այսօրվա «սպիտակ թուրք» հարուստները»:
Յաշարը գրում է, որ Թուրքիայում գիտնականները չեն կարողանում ապօրինի կերպով ունեցվածք առգրավելու փաստի մասին գրել, չեն կարողանում ասել, թե ովքեր են անտեղի հարստացածները:
Ըստ հոդվածագրի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի` պետության կողմից ապօրինի կերպով առգրավված փոքրամասնությունների հիմնադրամաներին պատկանող ունեցվածքը իրենց տերերին վերադարձնելու մասին հայտարարությունը անհանգստացրել է «սպիտակ թուրքերին»: «Այն դեպքում երբ Էրդողանը պետության կողմից առգրավված ունեցվածքն է վերադարձնում, ապա եթե որոշի մեր կողմից առգրաված հայերի ունեցվածքը վերադարձնել, մեր վիճակը վատ կլինի»:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |