Հասարակական08:07, 09 Սեպտեմբեր 2013
100 տարվա մեջ առաջին անգամ մկրտություն է իրականացվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կազմակերպված ամենամյա
պատարագից հետո տեղի է ունեցել մկրտության արարողություն: Պոլսո հայոց
պատրիարքարանի հոգևորականների ձեռամբ Վանա լճում մկրտվել է 6 հայ:
Ըստ «CNNTurk»-ի տեղեկացման` իրականացված մկրտության այդ ծեսն առաջին անգամն էր վերջին 100 տարվա ընթացքում:
Այն ժամանակ, երբ Աղթամարում ժամերգություն էր, «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) կոչվող կազմակերպության անդամները փորձել են շարժվել դեպի Սուբ Խաչ եկեղեցի և բողոքի ակցիա իրականացնել: Չստանալով ոստիկանների թույլտվությունը` նրանք հակահայ կոչեր են վանկարկել և ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ այնուհետև մեխակներ են նետել Վանա լիճ` ի հիշատակ Վանում սպանված թուրքերի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |