• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 02:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:25, 09 Սեպտեմբեր 2013

Թուրք հոդվածագիր. «Հայ դերասանները ստիպված էին փոխել իրենց անունները»

Թուրք հոդվածագիր. «Հայ դերասանները ստիպված էին փոխել իրենց անունները»

Թուրքական «Ռադիքալե թերթում հրապարակվել է  Շենայ Այդեմիրի հոդվածը, որը վերաբերում է Դիլարա Բալջըի «Յեշիլջամի օտարները. թուրքական կինոյի ոչ մուսուլման ներկայացուցիչները թուրքական կինեմատոգրաֆի հիմնադրումից մինչև 1980-ականները» գրքին, որը  ի հայտ  է բերում թուրքական կինեմատոգրաֆի դառը իրականությունը:

 

Հոդվածում նշվում է,  որ Աթաթուրքի Սալոնիկում գտնվող տան պայթեցման մասին սուտ լուրերի պատճառով Թուրքիայում  1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի տեղի ունեցած 2-օրյա ալան-թալանից հետո, ըստ թուրքական մամուլի սպանվեց 11, հունական աղբյուրների` 15 մարդ: Հարյուրավոր կանայք բռնաբարվեցին, 5317 բնակարան հարձակման թիրախ դարձավ:


Կիպրոսի հիմնախնդրի ի հայտ գալով` 1950-ականներից հետո թուրքական ֆիլմերում բոլոր թուրքաբնակ հույն կանանց սկսեցին «պոռնիկի», իսկ տղամարդկանց Թուրքիայի դեմ դավաճանություն կատարող դերեր տալ: Հայ դերասանները ստիպված էին թուրքական անուններ վերցնել:


Բալջըի գրքում ընդգծվում է, որ ոչ մուսուլմաններն ավելի շատ էպիզոդիկ դերեր էին խաղում, քան գլխավոր: Օրինակ` հայերը խաղում էին ծիծաղաշարժ դերերում, հույները` ոսկերիչների կամ դրամափոխողների: Բալջըն  նշելով, որ այս կերպարների տները, աղոթատեղերը, նրանց սուրբ օրերը թուրքական կինոյում երբեք  չի ցուցադրվել, ընդգծում է, որ  դա իրականում պետք է դիտարկել որպես թուրքականացում: 


20-րդ դարի ընթացքում, տարբեր վիճակագրական տվյալների համաձայն, Թուրքիայում ոչ մահմեդական բնակչությանը կինոյից կամաց կամաց դուրս մղելու գործընթացը շարունակվում է: Գրքում բերվում են նաև տվյալ շրջանի ազգությամբ հայ դերասանների անուններ ինչպես օրնակ` Նուբար Թերզիյան,  Վահի Օզ, Թուրգութ Օզաթայ, Նշիրթ Օզջան, Սելիմ Նաշիթ, Ադիլե Նաշիթ, Քենան Փարս: Վերջինիս մասին նշվում է, որ նա 1950-60-ականների հայտնի երիտասարդներից էր, ով մի հաղորդման ժամանակ նշելով, որ չի ուզում իրեն Գրիգոր Ջեզվեջյան անունով հիշատակեն, ասում է. «Այդ անունը պարզապես իմ անձնագրում գրված անունն է, որը չեմ օգտագործում: Ես Թուրքիայի քաղաքացի Քենան Փարսն  եմ: Թուրքիայում ծնված, Թուրքիայի Հանրապետության անձնագիրը կրող,  թուրքի պես ապրող մարդուն ի՞նչ կասեն: Ես թուրք եմ: Եթե զգում ես թուրք լինելու իմաստը, ապա դու էլ թուրք ես»:


Իսկ Նուբար Թերզիյանի կողմից սեփական անունից չհրաժարվելը գրքի հեղինակը բնութագրում է որպես հերոսություն:

 

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}