Հասարակական10:55, 11 Սեպտեմբեր 2013
Դիարբեքիրի քաղաքապետ. «Այս քաղաքը որքան իմն է, նույնքան էլ իմ հայ եղբայրներինն է»

Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (պատմական Աղձնիք) Սուրի շրջանում գտնվող հայկական Սբ. Կիրակոս
եկեղեցում նախօերին մատուցված պատարագին մասնակցել է Դիարբեքիրի ազգությամբ քուրդ
քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Ըստ թուրքական «Haberfx» կայքի` Բայդեմիրը հնչեցրել է
այսպիսի խոսքեր.
«Այս քաղաքը որքան իմն է, նույնքան էլ իմ հայ եղբայրներինն է»:
Թուրքական մամուլումն արդեն հասցրել է Դիարբեքիրի քաղաքապետի այս խոսքերը որակել որպես տարօրինակության դրսևորում:
Պատարագը մատուցվել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպսիկոպոս Աթեշյանի ձեռամբ:
Նշենք, որ 1376 թվականին կառուցված Սբ. Կիրակոս եկեղեցին համարվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը. Ունի 1400 աղոթատեղի: Եկեղեցին վերանորոգվել է Ստամբուլում ապրող, բայց արմատներով դիարբեքիրցի հայերի ստեղծած «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»-ի միջոցներով (70%) և Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսականաջակցությամբ (30%): Ընդհանուր առմամբ կատարվել են 2.5 մլն դոլար արժողությամբվերանորոգման ծախսեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |