Հասարակական07:07, 11 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի մեջլիսում հայհոյող պատգամավորը քրեական պատասխանատվության կենթարկվի

Թուրքական «Վաթան» թերթը
հայտնում է, որ Մեջլիսի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում
«Արդարություն և զարգացում»
(ԱԶԿ-AKP), «Ժողովրդահանրապետական»(ԺՀԿ-CHP), «Խաղաղություն և ժողովրդավարություն»
(ԽԺԿ-BDP) կուսակցությունները համաձայության են եկել «իրավական անպատասխանատվության
ու անձեռնամխելիության» հոդվածի շուրջ: Հոդվածում նշվում է, որ խորհրդարանում պատգամավորները
խոսքի ազատության, տեսակետ արտահայտելու և
հայտարարություններ անելու համար պատասխանատվության չեն ենթարկվի: Իսկ ահա
հայհոյող պատգամավորի նկատմամբ կարելի է դատական գործ հարուցել՝ ենթարկելով քրական
պատասխանատվության և փոխհատուցում պահանջելով:
Մեջլիսի լիագումար նիստի
ժամանակ հայհոյած պաշտոնյայի նկատմամբ կկիրառվեն
ներքին կանոնակարգային համապատասխան տույժեր, ինչպես օրինակ՝ նախազգուշացում և
քննադատություն:
Ըստ նույն հոդվածի՝ պատգամավորի նկատմամբ փոխհատուցման հայց չի բացվի, եթե նա
վիրավորել է մեկ այլ քաղաքացու կամ պաշտոնյայի առանց հայհոյելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |