Հասարակական08:43, 12 Սեպտեմբեր 2013
ԱՄՆ հյուպատոսը մասնակցել է Աղթամարի եկեղեցում մատուցված պատարագին

Թուրքական «Թուրքիյե թուրիզմ» կայքը
անդրադարձել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ացկացված պատարագին՝
նշելով, որ այն կատարել է Կ.Պոլսի հայոց
պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Նշվում է, որ
Գևաշի շրջանի ղեկավար Նեդիմ Աքմեշեն, Մշակույթի
և զբոսաշրջության նախարարության նահանգային
վարչության պետ Մուզաֆեր Ակթուղը տեղում հետևել են արարողության համար կղզում կատարված միջոցառումներին: Պատարագին մասնակցել
է Ադանայում ԱՄՆ հյուպատոս Ջոն Էսպինոզան:
Կայքը ընդգծում է, որ Աղթամարի եկեղեցում շուրջ 100 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ կնունքի արարողություն է կատարվել: Սուրբ Խաչում մկրտվել են Թամարան, Մելիսան, Հռիփսիմե, Վանը և Շմավոնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |