Հասարակական06:55, 13 Սեպտեմբեր 2013
Դիարբեքիրում բացվել է «Համընդհանուր խղճի» հուշարձանը
Դիարբեքիրի Սուր թաղապետարանը կազմակերպել է Անզալե զբոսայգում կառուցված « Համընդհանուր խղճի»
հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են տարբեր կրոնական համայնքների
ներկայացուցիչներ:
Թուրքական «Էվրենսել» լրատվական կայքի
փոխանցմամբ՝ արարողությանը մասնակցել են Սուր թաղապետարանի ղեկավար Աբդուլլահ
Դեմիրթաշը, Դիարբեքիրի փոխքաղաքապետ
Հաֆիզե Իփեքը, ասորական և հայկական եկեղեցիների հիմնադրամների ղեկավարներ Ջան Շաքերերը,
Վարդգես Էրգյուն Այըքը, լրագրող Մկրտիչ Մարկոսյանը, քրդական «Խաղաղություն և
ժողովրդավարություն» կուսակցությանը կից տարբեր կազմակերպություների
ներկայացուցիչներ և բազմաթիվ քաղաքացիներ:
Արարողությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ:
Հուշարձանի բացման ժամանակ ելույթով հադես է եկել Սուրի թաղապետ Աբդուլլահ
Դեմիրթաշը:
«Այլևս
միմյանց տառապանք չենք պատճառելու: Իշխողների վարձու մարդասպանը էլ չենք լինելու»,-
ընդգծել էր թաղապետը:
Իսկ հայկական համայնքի անունից հանդես եկող
Մկրտիչ Մարկոսյանը հույս է հայտնել, որ այսուհետև այս փողոցում քրդերը, ալևիները և
բոլոր ժողովուրդները կապրեն խաղաղ և եղբայրության մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |