Հասարակական08:13, 14 Սեպտեմբեր 2013
Նոր փաստեր թուրք ցուցարարի մահվան գործում

Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում ցույցերի ժամանակ մահացած 22-ամյա ալևի Ահմեթ Աթաքանի գործով նոր փաստեր են ի հայտ եկել:
Ըստ «Հաբեր ա»
լրատվական կայքի՝ «ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)
պատգամավոր Ռեֆիկ Էրյըլմազը սպանված ցուցարարի ընտանիքի հետ դատախազությանն է հանձնել գազային փամփուշտի պարկուճը, որի վրա եղել են մազեր և արյան հետքեր:
Անթաքիայում անցկացվող ցույցի ժամանակ Ահմեթը ցած էր ընկել շենքի տանիքից: Ըստ ամենայնի՝ նրա ընկնելու պատճառ էր դարձել կա՛մ հավասրակշռության կորուստը, կա՛մ գազային փամփուշտը:
Պատգամավոր Ռեֆիկ Էրյըլմազը հայտնել է, որ այդ պարկուճը գտել էին տվյալ փողոցի տղաները: Իրողությունը պարզելու համար դատախազությանը որպես փաստ ներկայացված պարկուճի վրա գնտված արյունը և մազերը կհամեմատվեն Ահմեթի արյան հետ:
«Ահմեթ Աթաքանի ընկած վայրը այսօր կրկին ուսումնասիրել եմ, բարձրացել եմ տանիք: Այդ տանիքից դժվար թե մի երիտասարդ հավասարակշռությունը կորցնելու հետևանքով ընկնի: Որպեսզի պետությունը կրկին վերականգնի ժողովրդի վստահությունը, պետք է ճշմարտությունը բացահայտի և այս հարցաքննության ուղղությամբ լուրջ աշխատաքներ տանի»,-եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |