Հասարակական13:03, 18 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի դպրոցներից մեկում աղջիկներին արգելվում է շրջազգեստ կրել

Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող «Գազի Անադոլու» վարժարանում աղջիկներին
արգելում են շրջազգեստ կրել: Դպրոցի տնօրեն Հայրի Բահշին այս որոշումը
պատճառաբանել է նրանով, որ շրջազգեստով դպրոցի աստիճանները բարձրանալ-իջնելն
անհարմար է:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի`այսուհետ այս դպրոցում աղջիկները նույնպես տաբատ
կկրեն: Այս որոշմանն ընդդիմացող մի ծնող ասել է. «Չեմ հասկանում այս արգելքի
իմաստը: Փեշը արգելում են, սակայն միևնույն ժամանակ այդ նույն դպրոցում բազմաթիվ
գլխաշորավոր ուսուցիչներ կան:Մենք մեր
հանրապետության ձեռքբերումներից կամաց-կամաց հրաժարվում ենք»:
Ավելի վաղ ազգային
կրթության Տրապիզոնի նահանագային վարչության պետ Թամեր Քըրբաչըն էր այս հարցում
հայտնել իր անհանգստությունը ասելով, որ դպրոցներում տղաներն ու աղջիկները նույն
աստիճաններով են բարձրանում- իջնում և աղջիկների` շրջազգեստ կրելու հարցը 2 տարի է
իրեն անհանգստացնում է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |