• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:27, 19 Սեպտեմբեր 2013

Ալի Բայրամօղլուն` Թուրքիայի զինվորականության ու խորքային պետության մասին

Ալի Բայրամօղլուն` Թուրքիայի զինվորականության ու խորքային պետության մասին

Թուրքիայի պետության մեջ միշտ երկու խմբավորում է եղել. առաջինը զինվորականությունն է, իսկ երկրորդը անօրինական մի կառույց է :

Թուրքական  «Յենիշաֆակ» թերթում  հրապարակված Ալի Բայրամօղլուի «Գաղտնիք և խավար» հոդվածում առանձնացված են այս երկու խմբերը. առաջինի անունը արգելք,  ղեկավարում, արձանագրություն, հեղաշրջում, հարձակում  բառերի հոմանիշն է դարձել: Երկրորդը, որը կազմված է եղել, ոչ թե խմբերից, այլ անհատներից, կապված է ֆորմալ պետության հետ:

Հոդվածագիրը նշում է, որ այս երկրոդի պատմությունը սկսվում է Օսմանյան կայսրության ժամանակներից՝ իթթիհադականներից,  Թեշքիլաթ-ի մահսուսից՝ ընդգծելով. «Հասարակ պատմություն է, որևէ անօրինական, կամ գաղտնի քաղաքական հարց չէ: Այնքան պարզ պատմություն է, որ անգամ այդ կառուցը պետության խորքային քաղաքականությանն էր վարում»:

Հոդվածագիրը օրինակ է բերում այդ կազմակերպությունների բացասական գործունեությունից,  դրանց մեջ մատնանշելով նաև հայերի աքսորը:

Ընդգծվում է, որ այդ կառույցը իր գործունեությունը շարունակել է նաև հանրապետական շրջանում:

Պարզվել է, որ կապված են եղել 1950-ականների ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված Հատուկ ռազմական վարչության հետ: Այդ ճանապարհով է ստեղծվել Կիպրոսում «Հակամարտություն» կազմակերպությունը, ինչպես նաև ստեղծվել են կազմակերպություններ  Իրաքի թուրքմենների և Բալկանների  թուրքերի շրջանում:

«Նույն կառույցը հատկեպես սառը պատերազմի տարիների, 1970-ականների մեծ տառապանքներ է պատճառել երկրին: Քահրամանմարաշի, Չորումի ջարդերի հետևանքով հարյուրավոր մարդիկ են սպանվել:

Այժմ էլ այդ կառույցից անկախ չենք: Ապա ինչպե՞ս բացատրել Դինքի սպանությունը և այն, որ անվտանգությունը, ոստիկանությունը այդ մասին  նախապես իմանալով հանդերձ, որևէ կերպ չի կանխել այն:

Էրգենեքոնի  դատավարության շուրջ ծավալվող զարգացումները, ի հայտ եկած փաստերը ինչ են, եթե ոչ  «խորքային պետություն» կոչված կառույցի նախագիծ»,- գրում է Ալի Բայրամօղլուն:

Զուգահեռներ անցկացնելով անցյալի և ներկայի մեջև՝ Բայրամօղլուն նշում է, որ այժմ մեծ տարբերություն կա: Առաջին հերթին՝ խորքային պետությունը անցյալում  բարեփոխումները խոչընդոտող խումբ էր, իսկ այժմ այն  մեծ ուժ, որը ջանք է գործադրում  հասարակությունը և քաղաքականությունը վերակառուցելու համար:

«Հրանտ Դինքի հարցը հենց այս ճշմարտությունն է կրկին մեր դեմքին հարվածում:

Եթե գաղտնիքն ու խավարը դեռ շարունակում են գոյություն ունենալ, ապա Էրգենեքոնի դատավարությունը  մակերեսային է եղել»,- եզրափակում է հոդվածագիրը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}