• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:42, 21 Սեպտեմբեր 2013

Ստամբուլահայ բլոգեր. «Թուրքիայից չենք հեռանա, քանզի սա այն երկիրն է, որտեղ բերանքսնիվայր ընկել է Հրանտ Դինքը»

 Ստամբուլահայ բլոգեր. «Թուրքիայից չենք հեռանա, քանզի սա այն երկիրն է, որտեղ բերանքսնիվայր ընկել է Հրանտ Դինքը»

Հրանտ Դինքի սպանությունից 7 տարի անց նրա ընտանիքը հայտնել է, որ նոր դատական նիստերին չեն մասնակցելու: Այս թեմային անդրադարձել է ստամբուլահայ բլոգեր Հեկտոր Վարդանյանը, իր «Մի՞թե չեք հասկացել, որ հարցը Հայաստանը չէ» խորագրով հոդվածում:

«Ռադիքալ» թերթում հրապարկաված իր հոդվածում բլոգերը մեջբերում է Դինքի ընտանքի` «Թող վիրավորանք չհամարվի, բայց սա, անունը ինչ էլ որ լինի,  ամաչում ենք անվանել թուրքական արդարատություն և մենք այլևս չենք մասնակցում դրան», խոսքերը, և ավելացոնւմ «Ահա այսպիսի դիպուկ և ցավով լցված խոսքերից հետո ի՞նչ կարելի է ասել, մարդ ինչպե՞ս կարող է այս անճարության մասին խոսել»:

Վարդանյանը անդրադառնալով հոդվածագիր Ցենգիզ Չանդարի՝ Ռադիքալում հրապարակված հոդվածին, որի հիմնական առանցքը հենց Դինքի ընտանիքի հայտարարությունն է եղել, գրում է. «Հոդվածում Չանդարը անդրադառնում է  Հրանտի սպանությունից հետո իր ցավակցությունը հայտնելու համար վարչապետ Էրդողանի՝ Դինքի ընտանիքին կատարած այցելությանը:  Երբ վշտի մեջ գտնվող ընտանիքը նախատինքով է խոսել Էրդողանի հետ, վերջինս ընտանիքին պատասխանել է՝ քննադատելով Հայաստանի բացասական վերաբերմունքը Թուրքիայի նախաձեռնությունների նկատմամբ»:

Այնուհետև Վարդանյանը մի շարք հարցրեր է տալիս՝ փորձելով հասկանալ Դինքի գործը Հայաստանի հետ կապելու Էրդողանի և վերոնշյալ հոդվածագրի տրամաբանությունը.

«1. Դինքի ընտանիքը Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչնե՞րն  են:

2. Դինքի ընտանիքը Հայաստանի քաղաքացինե՞ր են:

3. Սեփական քաղաքացիներին այլ երրորդ երկիր մատնանշելով քննադատելը ո՞ր դիվանագիտական ավանդույթներին է համապատասխանում:

4. Հրանտը Հայաստանո՞ւմ է սպանվել

Հայերս շատ ենք լսում «Դե, այդ դեպքում Հայաստան գնացե՛ք»: Ամեն անգամ, երբ բողոքել ենք Թուրքիայի պայմաններից, մեր նկատմամբ կիրառված ճնշումներից, որոնցից տուժել ենք, միշտ հայտնվել են խելոքներ, որոնք Հայաստանի գնալու ճանապարհն են մատնացույց արել»,- գրում է Վարդանյանը:

Վարդանյանը ընթերցողին է ներկայացրել հայոց պատմությունը,  Հայաստանի առաջին բաժանումը, Արևմտյան և Արևելյան Հայաստանների ձևավորումը՝ նշելով, որ հայերն այս հողերի զավակներն են և չպիտի ուրիշ տեղ գնան:

«Ես որպես արևմտահայ երբեք Արևելյան Հայաստանում չեմ եղել: Զզվել եմ արդեն անտեղի խոսացողների «Հայաստան, գնա՛» խոսքերից: Ինչո՞ւ գնամ: Հայաստանի ջուրը չեմ խմել, Հայաստանի փողոցներում ընկնելով ոտքս չեմ արյունոտել, իմ մանկության խաղի ընկերները Հայաստանի փողոցներում չեն,  Հայաստանում դպրոցի ճանապարհին թաքուն-թաքուն աղջիկ չեմ համբուրել:

Ամեն փոքր առիթից օգտվելով Հայաստանի ճանապարհը ցույց տվողներին շատ պարզ պատասխան եմ ուզում տալ. մենք այս երկրի քաղաքացիներն ենք : Ներողություն,  Հայաստան չենք գնա, քանի որ սա այն երկիրն է, որտեղ բերանքսնիվայր ընկել է Հրանտ Դինքը: Այս հողում են մեր միլիոնավոր անգերեզման դիակները: Մեր աղոթատեղիները , թեկուզև ավերված, մեր ճարտարապետությունը, բանաստեղծությունները միախառնված են այս հողին: Կոմիտաս վարդապետի վշտալի ձայնը այս հողում է արձագանքելով տարածվում: Քանի որ մտածում ենք, որ այս երկրում ավելի լավ կյանքով ապրելու իրավունք ունենք և պայքարում ենք այդ նպատակի համար»,- եզրափակում է բլոգերը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}