Հասարակական10:27, 23 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի ներքին քարտեզը փոփոխության է ենթարկվելու

Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության
ղեկավարության ներքո քայլեր են կատարվում նահանգների, շրջանների և գյուղերի սահմանները
որոշակիացնելու ուղղությամբ:
Թուրքական «Վաթան» թերթը տեղեկացնում է, որ Եվրամիությանը համապատասխանելու
համար այդ աշխատանքների շրջանակում կփոխվեն 81 նահանգի 953 շրջանների և 34 հազար գյուղերի
սահմանները:
Հանրապետությունից հետո ներքին քարտեզի համար հիմք են ծառայել բլուրները, ձորերը, ջրվեժները: Օրինակ՝ այդ ժամակաշրջանի սահմանագծման
փաստաթղթերում հանդիպում են հետևյալ ձևակերպումներ. «Այս գյուղի սահմանը այդ բլուրից
մինչև այն ձորն է»: Սակայն, քանի որ փաստաթղթում
սարի, կամ ձորի անունը չի նշվել, գյուղերի
միջև անհամաձայնություններ են առաջանում, ինչը հատկապես տարածված է Թուրքիայի արևելյան
շրջաններում:
Նշվում է, որ դաշտերի, արոտավայերերի, անտառների
և նմանատիպ հողատարծքների սահմանների գծումը վերջ կդնի գյուղերի և գյուղացիների միջև
ծագող վեճերին: Սահմանների որոշումը չի հանգեցնի սեփականության փոփոխության:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |