• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:12, 01 Հոկտեմբեր 2013

Հասան Ջեմալը խոսել է Էրդողանի ներկայացրած փաթեթի բացթողումների մասին

Հասան Ջեմալը խոսել է Էրդողանի ներկայացրած փաթեթի բացթողումների մասին

Թուրք հայտնի լրագրող Հասան Ջեմալը Թուրքիայում հրապարակված ժողովրդավարացման փաթեթի բովանդակությունը ընդհանուր առմամբ դրական է գնահատել:
Ջեմալը իր հոդվածում, որը հրապարակվել է թուրքական  «TV 24» լրատվական կայքում, գրում է, որ փաթեթում տեղ գտած դրույթները կյանքի կոչելու հարցերն օրակարգային են դառնալու: Ինչպես նաև Թուրքիայի յուրահատկություններից ելնելով՝ շատ խդնիրներ պետք է ուշադրության արժանանան:

Հասան Ջեմալը առաջ է քաշում մի շարք հարցեր, որոնք վերաբերում են բովանդակությունը գործի վերածելուն: «Օրենքի կարգավորումները ի՞նչ ժամանակային կտրվածքով, ինչպե՞ս են կատարվելու և  ի՞նչ բովանդակություն են ունենալու»,- գրել է Ջեմալը՝ ընդգծելով, որ այս հարցերը ոչ միայն օրենքների կարգավորմանն, այլև դրանց կիրառմանն է վերաբերում:

Հոդվածագիրը նշում է, որ սրանք առաջնային հարցեր են, որոնք պատասխան են պահանջում, քանի որ անցյալում էլ Թուրքիայում ժողովրդավարացման խոստումներ են տրվել: 


Ջեմալը ժողովրդավարացման փաթեթում քրդական հարցին առնչվող կետրը  դրական է գնահատում՝ առանձնացնելով հետևյալ կետերը.
«1.
Հատուկ դպրոցներում, կրթական հաստատություններում քրդերենի ուսուցման կազմակերպում:
2.
Նախակրթարաններում դասերը չեն սկսվի «Թուրք եմ, իրավացի եմ» արտահայտությամբ:

3. W, Q, X տառերի ընդգրկումը այբուբենի  մեջ:

4. Գյուղերը, շրջանները և նահանգները քրդական անուններով կոչելու իրավասություն է տրվելու:

5.Ընտրական համակարգում և քաղաքական կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ պետք է կատարվեն:

Քրդական հարցի լուծումը խաղաղ ճանապարհի վրա դնելու հարցում այս բոլորը շատ դրական են: Սակայն, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարության»  կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանի բարձրացրած հարցը նույնպես պետք է  հաշվի առնել: Պատգամավորը հետևյալ հարցն է ուղղել. «Ժողովրդին չի բավարարի մայրենի լեզուն հատուկ դպրոցներում սովորելու որոշումը: Վարչապետ Էրդողանը իր մայրենի լեզուն վճարովի հատուկ դպրոցո՞ւմ է սովորել»:  Մյուս կողմից էլ  փաթեթում ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի վերաբերյալ որևէ խոսք չկա: Իսկ այն և՛ քուրդ բանտարկյալների, և՛  խոսքի ազատության համար ձերբակալված լրագրողների տեսանկյունից ամբողջովին փոփոխության պետք է ենթարկվի: Փաթեթում քրդական հարցին վերաբերող մեկ մեծ բացթողում ևս կա, այն վերաբերում է տեղական կառավարման հարցին, որն ընդհանրապես չի ընդգրկվել փաթեթի մեջ»,- գրում է Ջեմալը:
Հոդվածի վերջում Ջեմալը, մեջբերելով ժողավրդավարացման փաթեթի դրույթների հրապարակումից հետո տարածված ասացվածքը, գրել է . «Ո՛չ, սարը մուկ չի ծնել, բայց…
Հենց այս  «բայցին» պետք է շարունակել դիմակայել»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}