• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 18:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:26, 04 Հոկտեմբեր 2013

Էրդողանի բարեփոխումների փաթեթը նախատեսում է բնակավայրերի անվանափոխություն

Էրդողանի բարեփոխումների փաթեթը նախատեսում է բնակավայրերի անվանափոխություն

Թուրքական կառավարության կազմած բարեփոխումների «ժողովրդավարացման փաթեթը», որը սեպտեմբերի 30-ին հանրությանն էր ներկայացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, ներառում է նաև տեղանունների վերանվանման մասին հարցը: Նախատեսվում է գաղափարախոսական ազդեցությամբ ժամանակին անվանափոխված գյուղերը, քաղաքները և նահանգները վերանվանել նախկին անուններով:

Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` փաթեթի այս կետը Թուրքիայի որոշ տեղերում խուճապ, որոշ տեղերում հրճվանք է առաջացրել:

Ընդ որում անվանափոխությունը չի սահմանափակվում միայն հունական, հայկական կամ քրդական ծագման տեղանուններով, ըստ փաթեթի, վերանվանման հնարավորություն է տրվելու նաև այն վայրերին, որոնք ունեցել են Թուրքիայի պատմության հետ առնչվող անուններ:

Կան բնակավայրեր, որոնց բնակիչները պահանջում են քվեարկությամբ լուծել վերանվանման հարցը, կան բնակավայրեր, որոնց բնակիչներն ընդհանրապես նոր անուն են ուզում տալ իրենց բնակավայրին: Եվ կա երեք նահանգ, որոնց բնակիչները, ըստ նշյալ լրատվական կայքի, հպարտանում են ձևափոխման ենթարկված անվանումներով: Խոսքը Մարաշ, Այնթափ  և Ուրֆա հայկական պատմական տեղանունների մասին է, որոնք ներկայիս Թուրքիայում ձևախեղվել են Քահրամանմարաշի (Հհերոս Մարաշ), Գազիայնթափի (հաղթող Այնթափ) և Շանլըուրֆայի (փառապանծ Ուրֆա):

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}