Հասարակական08:27, 05 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում շուրջ 50 հազար երեխա ենթարկվում է սեռական ստրկության

Թուրքական «ŞEFKAT-DER» իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է պատրաստել երկրում առկա սեռական
ստրկության մասին: Զեկույցը անդրադարձել է սեռկաան ստրկությանն ու շահագործմանը:
Ինչպես տեղեկացնում է «CNNTurk» լրատվականը, զեկույցի համաձայն` Թուրքիայի 55
նահանգներում պաշտոնապես գործող հասարակաց տներում աշխատող կանանց թիվը 3 հազար է,
հասարակաց տներից դուրս մարմնավաճառությամբ զբաղվելու համապատասխան թույլտվություն
ունեցող կանանց թիվը` 15 հազար: Իսկ թույլտվություն չունեցող, ոչ պաշտոնական հասարակաց
տներում, հյուրանոցներում և փողոցներում մարմանավաճառությամբ զբաղվողների թիվն ավելի
քան 100 հազար է, որոնցից 50 հազարը` անչափահասներ:
Ըստ ուսումնասիրությունների`
սեռական ստրկության ենթարկվող այդ
երեխաները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից կամ մանկատներից:
Նշենք, որ «ŞEFKAT-DER» կազմակերպությունը հայտնի է իր հետաքրքիր կոչերով և նախաձեռնություններով: Ոչ վաղ անցյալում «ŞEFKAT-DER»-ը կանանց նկատմամբ իրականացվող բռնություններից վերջ տալու համար իգական սեռի ներկայացուցիչների կոչ էր արել այսպես ասած` սեքսադուլ հայտարարել: Կազմակերպությունը նաև հանդես է եկել Թուքրիայում տղամարդկանց հասարակաց տներ բացելու նախաձեռնությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |