Հասարակական11:00, 08 Հոկտեմբեր 2013
Էսքիշեհիր քաղաքի կայքում hայերի և հույների հասցեին խտրական արտահայտություններ են կիրառվել

Թուրքիայում նույնիսկ տեղական
կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ առիթը բաց չի թողնվում ազգային
փոքրամասնություններին վիրավորելու համար: Թուրք
հոդվածագիրը փորձել է ներկայացնել Էսքիշեհիր քաղաքի ընտրությունները,
ինչպես նաև հայերի և հույների առնչությունը քաղաքի պատմությանը:
Թուրքական «Դեմոկրատհաբեր»
լրատվական կայքը հրապարակել է սյունակագիր
Սերդար Քորուջուի՝ «Էսքիշեհիրի «հղփացած» հայերն ու հույները» վերտառությամբ
հոդվածը, որտեղ սյունակագիրը մանրամասներ է հայտնում Էսքիշեհիրի քաղաքապետի
ընտրությունների վերաբերյալ: Նշվում է, որ քաղաքապետարանի կայքում ներկայացված է «Ազգային
ազատագրական պայքարի տարիները», որտեղ հայերի և հույների հասցեին խտրական
արտահայտություններ են կիրառվում:
Նշվում է, որ այս օրերին արագընթաց
գնացքի երկաթուղի է կառուցվում, Էսքիշեհիրը հանդիսանալու է այդ տրանսպորտային հանգույցի
կենտրոնը: Քուրդ նահանգապետ Ֆաիկ Ալին նշել է, որ այն հարիր չէ Ստամբուլին, ինչ էլ
որ չլինի,Դեյր Զորից փրկված կամ էլ Արևմուտքից արտաքսված հայերի համար այն մի
խաչմերուկ է հանդիսանալու:
Նույն հոդվածում նշվում է, որ 2013
թվականի Էսքիշեհիրը հռչակվել է թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Քաղաքի
կայքում ներկայացվել է քաղաքի պաշտոնական պատմությունը, որտեղ կրկին հայերը և հույները
ներկայացված են որպես «հղփացածներ»: Նշվում է, որ անգլիացիների ներկայության
ժամանակ հայերը և հույները սատարել են անգլիացիներին: Նրանք մեծ համայնքներ են ունեցել, որը տարածվել
է քաղաքի Փորսուկ չայը կոչվող վայրում: Որպես ապացույց հիշատակվում է տեղի Սուրբ
Երրորդություն հայկական եկեղեցին: Քաղաքի ամենահին թաղամասերից մեկը ևս հայկական է
եղել և կոչվել է Հոշնութ: Նույն աղբյուրում նշվում է, որ տեղի հայ բնակչությունը
1915 թվականի տեղահանության ժամանակ
տարհանվել է, և հիմա հայկական սփյուռքի մի մասն է կազմում: Իսկ հայկական
ներկայության մասին որպես վկայություն մնացել են ընդամնեը մի քանի շիրմաքարեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |