Հասարակական10:15, 10 Հոկտեմբեր 2013
Թուրք հոդվածագիրը դժգոհ է Apple-ից, որ Հայաստանին ու Թուրքիային նույն ցուցակում է ներառել
«Apple» ընկերությունը հայտնել է նոր արտադրանքը
տարբեր երկրներում վաճառքի հանելու ժամանակացույցը:
Նոր Iphone-ը հոկտեմբերի 25-ից վաճառքի կհանվի Եվրոպայի մի շարք երկրներում, Ռուսաստանում, Թայվանում, Թայլանդում, Հարավային Կորեայում, Նոր Զելանդիայում և այլն: Իսկ նոյեմբերի 1-ից Թուրքիայում, Հայաստանում Անդորրայում, Կոլումբիայում, Բահրեյնում, Գուամում, Հնդկաստանում, Մակեդոնիայում, Մալազիայում, Մեքսիկայում, ԱՄԷ-ում և այլ երկրներում:
Թուրքական «Միլլիյեթ» թերթում հրապարակված հոդվածում Սերհաթ Այանն անդրադարձել է Apple ընկերության վերոնշյալ
որոշմանը: Հեղինակին մասնավորապես
բարկացրել է այն հանգամանքը, որ Թուրքիան հայտնվել է վերոնշյալ երկրների հետ մեկ ցուցակում:
«Մենք ինչ գործ ունենք այս երկրների հետ մեկ ցուցակում: Գիտեմ, որ «Apple» այս հարցին չի պատասխանի, բայց ես շրջապատին եմ հարցս ուղղում: Մենք Իտալիայից, Էստոնիայից, Մալթայից ինչո՞վ ենք ավել կամ պակաս: Եթե այդ հեռախոսը հոկտեմբերի 25-ին մինչև Հունաստան և Եվրոպայի ծայրամասեր հնարավոր է ուղարկել, ապա ինչո՞ւ Թուրքիա չեն ուղարկում: Ինչո՞ւ են այդ արտադրանքը Թուրքիա ուղարկում Հայաստանի և Գուամի հետ միասին: Ի՞նչն է մեզ կապում այդ երկրների հետ. աշխարհագրական դիրքը՞, տնտեսական հզորությունը՞, մեր մաշկի գույնը՞, թե՞ կրոնը»:
Այանը նշում է, որ ինքը ոչ իշխանությունից է, որը մտածում է, թե Թուրքիան աշխարհի ամենահզոր տնտեսությունն ունի, ոչ էլ ընդդիմությունից է, որը կարծում են, թե թուրքերը բոլորից առավել են, ոչ էլ այֆոնի սիրահար, այլ իրեն պարզապես հետաքրքրում է այդ
դասակարգման տրամաբանությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |