• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 01:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:39, 10 Հոկտեմբեր 2013

Թուրքերն անհանգստացած են ԵԽԽՎ-ի որոշումից, որով արգելվում է տղա երեխաների թլպատումը

Թուրքերն անհանգստացած են ԵԽԽՎ-ի  որոշումից, որով արգելվում է տղա երեխաների թլպատումը

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը նամակ է ուղարկել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի(ԵԽԽՎ) նախագահին` իր դժգոհությունը հայտնելով ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ընդունված «Երեխայի՝ մարմնի ամբողջականության հիմնարար իրավունքի մասին» որոշման վերաբերյալ:

Թուրք պաշտոնյայի պնդմամբ որոշումը, որը արգելում է  մինչև 14 տարեկան տղաների թլպատումը, հակասում է մարդու` կրոնի և խղճի ազատության մասին իրավունքին:

Չիչեքի նամակում մասնավորապես ասվում է.

«Ձեզ գրում եմ «Երեխայի՝ մարմնի ամբողջականության հիմնարար իրավունքի մասին» որոշման վերաբերյալ մեր արձագանքն ու պահանջները ներկայացնելու համար: Ի հեճուկս ԵԽԽՎում թուրքական պատվիրակության բոլոր զգուշացումներին ու առարկություններին` այնուամենայնիվ ընդունված այս որոշումը կասկածի տակ է դնում մահմեդականների և հույների կրոնական հավատքի պահանջները հանդիսացող ավանդույթները և  այն անընդունելի է մեզ համար: 
Երեխայի՝ մարմնի ամբողջականության պահպանումը անկասկած եվրոպական ընտանիքի առաջնահերթություններից է: Սակայն դրա հետ միասին դարեր շարունակ կատարվող ավանդույթը , որը իրենից կրոնական պահանջ է ներկայացնում, ոչ թե վնասակար է մարմնական ամբողջականությունը, այլ` օգտակար: Միջազգային գիտական և մասնագիտական ընկերությունների կողմից էլ է բազմիցս  հայտարարվել, որ թլպատման հարցը քննարկման առարկա դարձնելը հակասում է մարդու հիմնարար իրավունքների անքկատելի մասը հանդիսացող կրոնի և խղճի ազատությանը»:

Թուրքական խորհրդարանի նախագահը նամակում նաև նշել է, որ այս նախաձեռնությունը կասկած է հարուցում, որ նմանատիպ որոշումների նպատակը մահմեդակններին ու հրեաներին վիրավորելն է:

Ermneihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}