Հասարակական08:19, 10 Հոկտեմբեր 2013
Հագուստի «գրաքննություն» Թուրքիայում. հայտնի հաղորդավարուհին գործից հեռացվել է
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ
Հուսեին Չելիքի հայտնած դժգոհությունից հետո թուրք հեռուստահաղորդավարուհի Գյոզդե
Քանսուն հեռացվել էր աշխատանքից: Չելիքին դուր չէր եկել հաղորդավարուհու հագած
դեկոլտեն (լանջաբացվածք), ինչի մասին էլ արտահայտվել էր հրապարակավ:
Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթին տված հարցազրույցում հաղորդավարուհին նշել է, որ իրեն հեռացրել են հենց հագուստի պատճառով:
«Եթե ցանկանային, ինձ հնարավորություն կտային մնալու: Մանավանդ որ հաղորդման վարկանիշը ցածր չէր: Բայց դե որևէ մեկը չցանկացավ հակառակ գնալ իմ դեկոլտեի մասին կարծիք հայտնած քաղաքական գործչի կամքին: Սա շատ պարզ բան է: Ամենահեշտը ինձ «մատաղ» անելն էր, արեցին»,- ասել Քանսուն:
Թուրք հաղորդավարուհու աշխատանքից հեռացնելու սկանդալը չի անտեսվել արևմտյան
մամուլի կողմից:
Բրիտանական «Daily Mail» թերթը գրել է, որ հաղորդավարուհու դեկոլտեի մասին Չելիքի արած հայտարարությունից հետո է, որ Քանսուհին նախ չեն ընդգրկել հաջորդ շաբաթվա հաղորդման մեջ, այնուհետև ընդհարապես հեռացրել են հեռուստաեթերից:
Իսրայելական «Jerusalem Pօst» թերթը նշյալ թեմայով գրում է. «Իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2003 թվականից ի վեր, ինչ հաղթել է խորհրդարանական ընտրություններում, կամաց-կամաց խորացնում է իսլամիզացիան Թուրքիայում»:
«Huffington Post»-ն էլ գրում է հայտնի հեռուստաաստղ Գյոզդե Քանսուն աշխատանքից զրկվեց, քանի որ «ԱԶԿ» փոխնախագահ Չելիքն անընդունելի էր համարել նրա հագուստի բացվածքը:
ԻՄ ՄԱՐՄԻՆԸ, ԻՄ ԴԵԿՈԼՏԵՆ, ՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |