Հասարակական09:29, 12 Հոկտեմբեր 2013
Թուրք դիվանագետի ղեկավարած կառույցը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր

Այս տարի խաղաղության նոբելյան մրցանակին արժանացել է «Քիմիական զենքի արգելման»
կազմակերպությունը, որը ստեղծվել է 1997 թվականին: Կազմկերպության գրասենյակը գտնվում
է Հոլանդիայի Լահեյ քաղաքում: ՄԱԿ-ին կից այս կառույցի հիմնադրումից մինչև այժմ մեծ
ջանքեր է գործադրել քիմիական զենքի վերացման գործում: Իսկ այժմ էլ մասնակցում է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման
աշխատանքներին:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը հայտնում է, որ վերոնշյալ կառույցը ղեկավարում է թուրք դիվանագետ
Ահմեթ Ուզումջուն:
Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացած կազմակերպությունը կամ անձինք 1.2 միլիոն
դոլար մրցանակ են ստանում:
1901 թվականից մինչև 2012 թվականը խաղաղության մրցանակի են արժանացել 100 հոգի և
24 կազմակերպություն: 30 անգամ մրցանակը տրվել է մեկից ավելի անձանց: Մրցանակակիր
100 հոգուց 15-ը կանայք են եղել:
Մեկից ավելի անգամ այս մրցանակին արժանացել են «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն (1914թ.,
1944թ., 1963թ.) և ՄԱԿ փախստականների գլխավոր կոմիտեն (1954թ., 1981թ.):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |