Հասարակական08:59, 15 Հոկտեմբեր 2013
Ասորի հոգևոր առաջնորդ. «Ինչո°ւ Թուրքիայում ուժային ծառայության չեն վերցնում այլադավաններին»

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը Թուրքիայի ոչ մուսուլման քաղաքացիներին հրավիրել է մասնակցել ոստիկանության ընդունելության քննություններին:
Թուրքական «Հաբեր 10» լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի ասորական համայնքը բողոքել էր, որ չնայած իրենք այդ երկրի քաղաքացի են, սակայն իրենց համայնքի ներկայացուցիչները ոստիկանական և զինվորական ծառայության չեն ընդունվում: Ասորական համայնքի հոգևոր առաջնորդ և պատրիարքի պաշտոնակատար արքեպիսկոպոս Յուսուֆ Չեթինը քննադատել էր՝ ասելով. «Քաղծառայության, զինվորականության, անվտանգության բնագավառներում ինչո՞ւ այլադավաններին չենզորակոչում բանակ»:
Այս քննադատություններից հետո Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը «Twitter»-ի իր պաշտոնական միկրոբլոգում արձագանքել էր հնչեցված քննադատություններին՝ նշելով. «Առանց կրոնի, ռասայի և դավանանքի խտրականության Թուրքիայի քաղաքացի յուրաքանչյուր անձ կարող է ոստիկան լինել: Մեր ասորի քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցել առաջիկա ոստիկանության ընդունելության քննություններին և անցնել ծառայության իրավապահ մարմիններում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |