Հասարակական12:48, 16 Հոկտեմբեր 2013
Ռումբի տագնապ` Թուրքիայի նախագահի նստավայրում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող նախագահական նստավայր է փորձել մուտք
գործել մի քաղաքացի` հայտարարելով, որ իր վրա ռումբ է ամրացված: Նա անցագրային
ուղեկալին է մոտեցել տաքսիով և ցանկացել առաջանալ դեպի նախագահական նստավայր:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` անվտանգության աշխատակիցներն
իսկույն կանգնեցրել են մեքենան և խուզարկել: Մեքենայում ոչ մի պաթուցիկ չի
հայտնաբերվել: Մեքենայում եղել է երկու չափահաս անձ և մեկ երեխա: Բոլորն էլ
ձերբակալվել են: Պարզվել է, որ վարորդը ճանապարհին վերցրել է ընկերոջն ու տղային և
հայտարարել, որ իր վրա ռումբ է ամրացված և գնում են դեպի նախագահական նստավայր:
Այս լսելով` ընկերն անմիջապես այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը:
Այժմ աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |