Հասարակական10:38, 17 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում Հեյդար Ալիևի անվան զբոսայգին վերածվել է աղբանոցի

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից որ հեռու գտնվող Բաթըքենթ քաղաքի` Հեյդար Ալիևի հիշատակին կառուցված զբոսայգին վերածվել է աղբանոցի: Ադրբեջանի նախկին նախագահի հիշատակին կառուցված ու 7 տարի առաջ հիմնված այգում ժամանակին 81
հազար ծառ էր տնվել:
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի`այգու անմխիթար վիճակով անհանգստացած քաղաքացիները պատմում են, որ նախկինում այգին մի վայր էր,
որտեղ ընտանքիներով գալիս էին, իրենց հանգիստն անցկացնում: Իսկ հիմա այգին բարձիթողի վիճակում է:
Այստեղ աղբ են թափում, շրջակայքի գործարաններից կեղտոտ ջրերը խողովակնեով լցվում են այգի: Դեռ ավելին գիշերները այգին վերածվում է թմրամոլների և հարբեցողների հավաքատեղիի, որոնք այգում կրակ են վառում:
Իսկ անցած օրը նրանք նույնիսկ այրել են այգում մի մասը:
«Սա ոչ թե հիշատակի զբոսայգի է, այլ` հիշատակի աղբանոց»,-ասում են քաղաքացիները:
Քաղաքացիները, ցանկանալով փրկել այգին անմխիթար վիճակից, դիմել են քաղաքապետարան, որտեղից նրանց պատասխանել են,
որ իրենց գրանցամատյաններում նմանատիպ այգի չկա գրանցված, ուստի իրենք ոչ մի բան անել չեն կարող:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |