• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 18:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:57, 19 Հոկտեմբեր 2013

Թուրք հրապարակախոսը շնորհակալություն է հայտնել Վերժինե Սվազլյանին

Թուրք  հրապարակախոսը շնորհակալություն է հայտնել Վերժինե Սվազլյանին

Թուրք հատնի գրող, հրապակախոս Ռագըփ Զարաքոլուն իր խորին շնորհակալություն է հայտնել բանագետ-ժողովրդագետ Վերժինե Սվազլյանին` կատարած անգնահատելի աշխատանքի համար:  Զարաքոլուն նշել է, որ Սվազլյանի «1915 թվականի բանավոր պատմություն» գիրքը նաև իրենց պատմության մասին է:

Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակված հոդվածում Զարաքոլուն պատմում  է Վերժինե Սվազլյանի հետ ծանոթության, նրա ընտանիքի պատմության, կատարած ուսումնասիրությունների, աշխատանքների մասին:

Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել  1998 թվականին, երբ  Զարաքոլուն Ցեղասպանության թանգարան-ինստիուտի հրավերով մասնակցում էր  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Ֆրանց Վերֆելը և Մուսալեռը» խորագրով գիտաժողովին:

Զարաքոլուն պատմում է, որ այդ շրջանում  պրոֆեսոր Սվազլյանը  աշխատում էր «Ստամբուլի հայերի բանահյուսությունը»  գրքի վրա: Սվազլյանը  1950-ականներից սկսած զբաղվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմությունների հավաքագրմամբ, ինչը հիացրել է հոդվածագրին:

Հոդվածի առավել ուշագրավ հատվածները ներկայացված են ստորև.

«Այն, ինչ պատմվում է «1915 թվականի բանավոր պատմությունը» գրքում, նաև մեր պատմությունն է: 1000 էջանոց այս աշխատությունում տեղ են գտել 700 վկայություն և բանավոր պատմության հետազոտությունների օրիգինալ սկզբնաղբյուրները, որոնք պրոֆեսոր Սվազլյանը հավաքագրել է բառ առ բառ, մաս առ մաս՝ ձայնագրություններ, տեսագրություններ անելով:

Սկսած 1955 թվականից, երբ հայոց  ցեղասպանության մասին խոսելը արգելված էր Սովետական Միությունում, Վերժինե Սվազլյանը, անտեսելով բոլոր դժվարությունները, վտանգները, ման էր գալիս գյուղ առ գյուղ և գրի առնում ցեղասպանության ականատեսների պատմությունները, երգերը:

Սվազլյանն  իր առաքելությունը իրականցրել  է նաև Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում (1979), Աթենքում (1984), Լոս Անջելես (1990), Ստամբուլում (1996,1997), ուր մեկնում էր թե՛ անձնական ճանապարհորդության, թե՛ կոնֆերանսների մասնակցելու նպատակով:

Նրա աշխատության մեջ ներառվել է նաև Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտում 1999 թվական կատարած փաստերի հավաքագրումը, ինչպես նաև Դեր Զոր, Ռաքքա անապատներում արաբ բեդվինների, Լոս Անջելոսի, Կահիրեյի ծերանոցներում ականատեսների հետ պատրաստած ռեպորտաժների տեսագրությունները:

Սիրելի՛ Վերժինե, անչափ շնորհակալ ու պարտական ենք քեզ:

Տա՛ Աստված, որ հաջորդը «Ստամբուլի հայկական բանահյուսություն» գիրքը թարգմանվի և հրապարակվի»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}