Հասարակական11:00, 21 Հոկտեմբեր 2013
Թուրք բլոգեր. «Հայ եմ, անհավատ եմ և հարբած եմ, ու ի՞նչ»

Ռոտերդամի Իսլամական համալսարանի թուրք ռեկտոր Ահմեդ Աքգյունդուզը օրերս սկանդալային հայտարարություն էր արել՝ ասելով, որ Ստամբուլի Գեզի զբոսայգու իրադարձությունները հայերի, անհավատների, ՔԲԿ-ականների, հարբեցողների ձեռքի գործն է։
Թուրք ռեկտորի այս հայտարարությունը խիստ արձագանք է գտել Հոլանդիայի խորհրդարանում և հայտարարության հետ կապված Հոլանդիայի խորհրդարանում քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ Հոլանդիայի փոխվարչապետը նշել էր, թե Աքգյունդուզի հայտարարությունը հենց այնպես չի մարսվելու։
Թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում այսօր հրապարված «Հայ եմ, անհավատ եմ և հարբած եմ, ու ի՞նչ» վերնագրով հոդվածում հեղինակ Սերհաթ Հալիսը սուր քննադատւթյուններ է հնչեցնում թուրք ռեկտորի հասցեին, ով հայկականությունը, հարբած լինելը և անհավատությունը որակում է որպես բացասական հատկանիշներ:
Հեղինակը գրում է, որ ռեկտորի բացասական որակած հատկանիշները իրականում խոսում են հենց իր բացասական հատկանիշների մասին:
«Հայ լինելը բացասականացնելը ռասիզմի դրսևորում է: Նույն ձևով էլ անհավատության բացասականացումը, այն էլ Իսլամական համալսարանի ռեկտորի կողմից, ցույց է տալիս աթեիստների և այլ կրոններ դավանողների հանդեպ իր կրոնամոլությունը»: Անդրադառնալով հայերի ու հայկականության հասցեին հնչեցրած վիրավորանքներին`Սերհաթ Հալիսը գրում է.
«Որպես մեկը, ով իր գենետիկ կոդերում հայկականություն ունի` ուզում եմ ռեկոտորին ասել, որ բոլորովին պետք չէ վախենալ հայերից: Քանզի Ստամբուլի սրտում` խմբագրության շենքի առջև, Հրանտ Դինքին մեջքից խփելու «խիզախությունը» ունեցողը հայ չէր: «Հարգելի» ռեկտոր, դու պետք է վախենաս 1915 թվականին այս երկրում ապրող 1.5 միլիոն հային կոտորած, հայ չհանդիասացողներից:
Մի մոռացիր և հիշիր`մի «բանի» ճիշտ կամ սխալ լինելու չափանիշը , այդ «բանը» իրականացնողի հայ լինել-չլինելով չէ պայմանավորված: Եթե պետք է, ռեկտորին կասեմ` «Հայ եմ, անհավատ եմ, հարբած եմ, հա ու մի բան էլ` «գեզիական» էլ եմ»:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |