• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:20, 23 Հոկտեմբեր 2013

«Hürriyet»ը հանեց ԼՂՀ անվանումը բաժանորդագրության հայտից. հարց ընթերցողից

«Hürriyet»ը հանեց ԼՂՀ անվանումը բաժանորդագրության հայտից. հարց ընթերցողից

Օրեր առաջ ադրբեջանական մամուլում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ թուրքական առաջատար պարբերականներից մեկի` «Հյուրրիյեթ»-ի էլեկտրոնային տարբերակում բաժանորդագրության համար լրացվող տվյալների մուտքագրման պատուհանում նշված պետությունների ցանկում տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը: Ադրբեջանական մամուլը սա որակել էր որպես «Հյուրրիյեթ»-ի կողմից մեծ անարգություն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»:

Բանը հասել էր նույնիսկ նրան, որ Ադրբեջանի արտաքին
գործերի նախարարությունը դիմել էր Բաքվում Թուրքիայի դեսպանատուն` փորձելով պարզաբանում ստանալ հարցի վերաբերյալ:
Թե դեսպանատանը ինչ պարզաբանում տվեցին Ադրբեջանի
արտգործնախարարին, կամ առհասարակ տվեցին պարզաբանում թե ոչ  հայտնի չէ, սակայն այն, որ  թուրքական կողմը հերթական անգամ «ականջները կախեց» ադրբեջանական հիստերիայի առաջ ակնհայտ է: «Հյուրիյեթի» բաժանորդագրության համար լրացվող հայտից արդեն հանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվանումը:

Ուշագրավ է, որ  «Հյուրրիեյթը» դա արեց անաղմուկ, առանց որևէ հայտարարության ու բացատրության` հավանաբար, չցանկանալով թեմայի վերաբերյալ ավելորդ աղմուկ բարձրացնել: Ի տարբերություն «Հյուրրիյեթի»` ադրբեջանական կողմը գլխի չէր ընկել, որ ի լուր աշխարհի աղմկելուց առաջ կարելի էր պարզապես նամակ ուղարկել «Հյուրրիյեթի» խմբագրություն ու հայտնել վրդովմունքի մասին:

Ակնհայտ է, որ իր այս «լուռ» քայլով «Հյուրիյեթը» նպատակ ուներ խլացնել աղմուկը: Եվ այժմ երկու կողմն էլ լուռ են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվանումը հեռացված է, բայց..
.

Հարգելի «Հյուրիյեթ» թերթի խմբագրություն `
Թեմայի վերաբերյալ ձեր պարզաբանումը բացի ադրբեջանցիներից
հետաքրքրում է նաև ձեր շատ այլ ընթերցողների: Եթե ադրբեջանցիներին հետաքրքրում էր, թե ինչ գործ ունի ԼՂՀ անվանումը պետությունների շարքում, ապա մեզ հետաքրքրում է, թե ինչու այն այլևս չկա այդ ցանկում: Ի՞նչը կամ ո՞վ ձեզ ստիպեց հեռացնել ԼՂՀ անվանումը:

Թուրքիայի առաջատար պարբերականներից մեկը կարծում եմ ճիշտ կլինի, որ պատասխանի իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընթերցողների հարցերին, քանի որ որպես ձեր մշտական ընթերցող ես օրեր առաջ անդամագրվեցի «Հյուրրիյեթ»ի էլեկտրոնային տարբերակին`երկիրը նշելով ԼՂՀ, իսկ հիմա այդ նույն հայտում չեմ կարողանում գտնել ԼՂՀ անվանումը: Ինչու՞:

1.

2.


Աստղիկ Իգիթյան
Ermenihaber.am




Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}