Հասարակական13:46, 23 Հոկտեմբեր 2013
Էջե Թեմելքուրան. «Մենք մոռացկոտ հասարակություն ենք. շատ իրադարձություններ ենք մոռացել»

Թուրքական «Բիրգյուն» թերթի նախկին գլխավոր խմբագիր Էջե Թեմելքուրանը, Գերմանիայի Էսսեն քաղաքում անցկացվող «Ruhr» գրքի տոնավաճառում, որտեղ ներկայացնում էր իր նոր գիրքը, հանդես է եկել ելույթով:
Ըստ թուրքական «Օդաթիվի» լրատվական կայքի` ելույթում նա անդրադարձել է Ստամբուլի Գեզի զբոսայգու շուրջ ծավալված դեպքերին: Նա նշել է, որ Գեզիի ցույցերը ապստամբություն էին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) դեմ:
«Շատերը բռնության ենթարկվեցին: Երիտասարդներ զոհվեցին, սակայն ոչ ոք հետ չկանգնեց: Երիտասարդները 3 ծառի համար դուրս եկան պայքարի: Սեփական իրավունքների համար պայքարեցին: Սա դեռ ինչքան կշարունակվի` անհայտ է: Սակայն որպես հասարակություն մենք մոռացկոտ հասարակություն ենք: Այս ավանդույթը պահպանվում է` սկսած 1915 թ Հայկական կոտորածներից: Մենք շատ իրադարձություններ ենք մոռացել: Արդյո՞ք սա էլ կմոռանանք: Չգիտեմ: Սակայն սա մի իրողություն կա, որ մոռանալ չի նշանակում ամեն ինչ ջնջել: Դրա համար էլ տեղի ունեցած ոչ մի զարգացում հնարավոր չէ չեղյալ համարել: Նույնն էլ Գեզիի դեպքում: Հենց սա էլ վախեցնում է իշխանությանը»,-ասել է նա:
Ունկնդիրներից մեկի հարցին, թե 30-ամյա քրդական պատերազմի մասին ինչու՞ վեպ չի գրվում, Էջե Թեմելքուրանը պատասխանել է. «Հավանաբար չենք նկատում, կամ էլ չենք ուզում ընդունել, սակայն մեր ամբողջ կյանքը պտտվում է քրդական պատերազմի շուրջ: Ներկայումս Թուրքիայում գեղարվեստական ֆիլմերում , երաժշտության և մի շարք գեղարվեստական ստեղծագործությունների մեջ այս թեման շոշափվում է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |