Հասարակական14:27, 23 Հոկտեմբեր 2013
Հունաստանը չի թույլատրել նախակրթարաններում է թուրքերեն լեվով դասընթացներ անցկացնել

Հունաստանի կրթության նախարարությունը մերժել է թուրք բնակչությամբ խիտ Արևմտյան Թրակիայի նախակրթարաններում թուրքերեն լեզվով ուսուցման կազմակերպելու առաջարկը: Թուրքական «Էն սոն հաբեր» լրատվական կայքը հայտնում է, որ դպրոցներում միաժամանակ հունարեն և թուրքերեն լեզուներով ուսուցում կազմակերպելու առաջարկով հանդես էր եկել «Բարեկամության, հավասարություն և խաղաղություն» կուսակցությունը: Վերջինիս նախաձեռնությամբ Հունաստանի պատկան մարմիններին երկու լեզուներով ուսուցում կազմակերպելու խնդրանքով երկու նամակ էր գրվել, որոնց բացասական պատասխան է տրվել:
Հունաստանի կրթության նախարարության պատասխան նամակում ասվում է, որ կրթության տեսանկյունից 2 տարբեր լեզուներով և ծրագրերով ուսուցման անցկացումը նախակրթարաններում անթույլատրելի է, այն հակասում է երեխաների հավասար կրթություն ստանալու իրավունքին: Հիշեցնենք, որ 2006 թվականին Հունաստանում ընդունված օրենքի համաձայն, 5 տարին լրացած բոլոր երեխաները` անկախ լեզվի, կրոնի և ազգային փոքրամասնության, իրավունք ունեն նախակրթարան հաճախել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |