Հասարակական07:59, 23 Հոկտեմբեր 2013
Նոր ցույցեր Թուրքիայում, կա 1 վիրավոր և 27 ձերբակալված

Ստամբուլի Գալաթասարայի լիցեի առջև և կենտրոնական Թաքսիմ հրապարակում տեղի
ունեցած բողոքի միջոցառումները վերածվել են բախումների ցույցերին միջամտած
ոստիկանական ուժերի հետ: Թուրքական մամուլի տեղեկացմամբ` արդեն ձերբակալվել է 27
ցուցարար: Ոստիկանները դարձյալ ջրցան մեքենանորի օգնությամբ փորձել են հանդարտեցնել
խռովությունները: Ցուցարարներից մեկը վիրավորվել է և հոսպիտալացվել: Գիշերը մի
խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Թաքսիմ հրապարակ և շարունակել բողոքի
ակցիան, բայց ոստիկանները թույլ չեն տվել:
Հիշեցնենք, որ քաղաքացիական բողոքի և անհնազանդության այս նոր ալիքը կապված է
իշխանությունների նոր ճանապարհաշինական նախագծի հետ, ըստ որի, Անկարայի Մերձավոր Արելքի Տեխնիկական Համալսարանի (ODTÜ) հարակից անտառի միջով պետք է նոր ավտոճանապարհ անցնի և հատվեն ծառեր: Հանրությանն
ավելի է վրդովեցրել վարչապետ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ճանապարհը
քաղաքակրթություն է ու եթե պետք լինի մզկիթ էլ կքանդեն ճանապար կառուցելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |