Հասարակական07:55, 26 Հոկտեմբեր 2013
Թուրքիայի կրոնական գործերի նախարարությունը քննել է յոգայի և էշի կաթի թույլատրելիության հարցը

Թուրքիայի
ներքին գործերի
նախարարությունը, դիմելով Կրոնական գործերի նախարարությանը, հարցրել է, թե արդյոք
երկրում գործող յոգայի կենտրոնները չեն հակասում կրոնին: Այս հարցի վերաբերյալ Կրոնական
գործերի նախարարության պաշտոնական պատասխանում նշվել է, որ յոգայով կարելի է
զբաղվել զուտ որպես մարզաձև, և այն կլինի անթույլատրելի, եթե փորձի ստաձնել
կրոնական առաքելություն:
Բացի այդ, Կրոնական գործերի նախարարությունը քննել է նաև էշի կաթի օգտագործման
թույլատրելիության հարցը: Կրոնական գործերի բարձրագույն խորհրդի անդամները վճռել
են, որ այն կենդանիները, որոնց միսը չի թույլատրվում օգտագործել, դրանց կաթը և
կաթից ստացված կաթնամթերքի օգտագործումը նույնպես հակասում է կրոնին: Սակայն այն
կարելի է օգտագործել` առողջական անհրաժեշտությունից դրդված:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |