Հասարակական07:52, 26 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում ամենատարածված հանցագործությունը գողությունն է

Այդ երկրի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն` 2012 թվականին
արձանագրված հանցագործությունների մեկ չորրորդը կազմել են գողության և կողոպուտի
դեպքերը: Ըստ պաշտոնական տվյալների` 2012-ին արձանագրվել է ավելի քան 405.405
գողություն դեպք:
Թուրքիայում կատարվող գողության տեսակներից ամենատարածվածները հետևյալներն են`
1. Բնակարանային գողություն` 25.56 տոկոս
2. Աշխատանքի վայրից գողություն` 13.80 տոկոս
3. Էլեկտրաէներգիայի գողություն` 10.83 տոկոս
Նշվում է, որ գողության ցուցանիշը Թուրքիայում սկսել է աճել դեռևս 2008 թվականից: Այդ տարի տեղի էր ունեցել, դարձյալ ըստ պաշտոնական տվյալների, գողության 256.562 դեպք:
Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի տեղեկացմամբ`նշյալ հանցագործության հիմնական պատճառներ են դիտվում գործազրկության բարձր մակարդակը և կրթական ցածր մակարդակը: Գողության մեջ մեղադրվողների 60 տոկոսը չունի լիարժեք միջնակարգ կրթություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |