Հասարակական07:41, 30 Հոկտեմբեր 2013
Սայաթ Թեքիր. «Թուրքիայում հնարավոր է հայ քաղաքապետ ընտրել»

Թուրքիայում գործող «Նոր զարթոնք» կազմակերպության համաղեկավար Սայաթ Թեքիրը խոսել է
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հայերի սպասելիքներ իմասին և գնահատել է ազգությամբ հայ թեկնածու ունենալու հավանականությունը:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ Թեքիրը նշել է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը», որին անդամակցում է նաև «Նոր զարթոնք» կազմակերպությունը, ի զորու է այնպես անել, որ ազգությամբ հայ քաղաքապետ ընտրվի: «Այժմ քրդերի, իսկ նախկինում հայերի բնակության վայրերից մեկում հնարավոր է, որ հայ քաղաքապետ ընտրվի»,- նշել է Թեքիրը:
Նա հիշեցրել է կոտորածների, ցեղասպանության մասին, որի պատճառով հայերի թիվը կտրուկ նվազել է:
«Ցավոք, հայերի թիվն անչափ շատ է նվազել, այդ պատճառով էլ ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ո՛չ էլ գլխավոր ընտություններում հայ թեկնածուներ չկան: Բայց, այնուամենայնիվ, պայքարում են: Թուրքիայի հայերին այստեղ ընկալում են որպես պահարանային զարդ: Մինչդեռ մենք՝ հայերս, որ այս համակարգի կողմից ճնշվել ենք, պայքարում ենք հավասարության և ազատության համար»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |