Հասարակական11:40, 01 Նոյեմբեր 2013
Թուրքիայում գանձախույզներն արդեն պետական մակարդակով են փնտրում հայերի պահած ոսկեղենը

Թուրքիայի Բուրսա նահանգի Օրհանգազի շրջանի Քարամեթ գյուղի` նախկինում
հայկական մի ընտանիքի պատկանած տներից մեկի նոր տերերը գանձեր են փնտրում
հողաշերտի տակ, որի վրա կառուցված է տունը: Գանձախույզները մինչև անգամ պաշտոնական
թույլտվություն են ստացել լիազոր մարմիններից և տան բակ բերելով ծանր տեխնիկա`
սկսել են հողափորման աշխատանքները:
Գյուղացիների մեջ երկար ժամանակ լուրեր են շրջանառվել այն մասին, թե գյուղը լքած նախկին հայ տանտերերը իրենց ոսկին և թանկարժեք իրերը հողի տակ են ի պահ տվել: Ներկայիս տանտեր հանդիսացող ազգությամբ թուրք Էֆքան Արըն լրագրողներին տվել է հետևյալ պարզաբանումը.
«Գյուղացիների ունեցած տեղեկությունների համաձայն` նախիկնում Քերամեթ գյուղում մի քանի հայկական ընտանիքներ են բնակվելիս եղել: Հետո նրանց մի մասը գյուղից հեռացել է: Այն հայերը, ովքեր դեռ մնացած են եղել, հավաքել են հեռացած հայերի ոսկեղենն ու թանկարժեք իրերը և պահել իմ տան տակ` հույսով, որ մի օր կվերադառնան: Մենք էլ մի տարի է, ինչ թղթաբանությունների մեջ ենք, մինչև ստացանք հողափորման աշխատանքների թույլտվություն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |